(no subject)

Nov 12, 2009 13:33

Շարունակելով Զուար գյուղի թեման։

Հանդիպեցինք Կյուրեղյան Տիգրանի հետ, զրուցեցինք։ Առաջնահերթը՝ դասագրքեր դպրոցի ու գրքեր գյուղի գրադարանի համար։ Տեղափոխելը կկազմակերպի Տիգրանը, այնպես որ մնում է հավաքելը։ Առաջարկում եմ այս գործողությունը ծամոն չսարքել և արագ, կարճ ժամկետում հավաքել։ Ուրեմն, խնդրում եմ տարածել հետևյալ հայտարարությունը...

* * *




Վերջերս Քարվաճառի մոտակայքում գտնվող Զուար գյուղը այցելել էր ditaket բլոգգերը։ Այցելության պատմությանը կարող եք ծանոթանալ իր բլոգում՝ http://ditaket.livejournal.com/3192.html հասցեով։ Գյուղում բնակվում են 82 մարդ, որից 25-ը մինչև՝ 18 տարեկան։

Պարզվել է, որ գյուղի դպրոցին անհրաժեշտ է օգնել դասագրքերով, գեղարվեստական գրականությամբ։ Ըստ այդմ առաջարկում եմ մինչև նոյեմբերի 20-ը.

ա. հավաքել անհրաժեշտ դասագրքերը /քանի որ դպրոցական ծրագրերը անընդհատ փոխվում են, երևի ճիշտ կլինի նոր դասագրքեր գնել, այսինքն, ով կարող է, լավ կլինի գումար հավաքի/

բ. տներից հավաքել գեղարվեստական գրքեր, նաև կարծում եմ, որ ոչ գեղարվեստական հանրամատչելի գրականություն էլ կարելի է հավաքել։

Ա կետը իրագործելու համար մարդ է պետք, որ գումարը հավաքի։ Ո՞վ է պատրաստ զբաղվել։ Բ կետի իրագործման համար գրքերը կարող եք բերել «Ժառանգ» ՀԿ-ի գրասենյակ. http://zharang.org/

* * *

Խնդրում եմ այս հայտարարությունը տարածել։

ժառանգ, գործողություն, ազատագրված տարածք, արցախ

Previous post Next post
Up