Քարվաճառի Զուար գյուղին օգնելու հարցով

Nov 07, 2009 12:01

Դիտակետի այս գրառումը բնականորեն առաջացրեց օգնել ցանկացողների արձագանքներ։

Բայց ես, ինչպես միշտ, ցանկանում եմ ամեն ինչ բարդացնել :)

Այսինքն, համարում եմ, որ պետք է մտածել ու իրագործել երկարաժամկետ օգնության ծրագիր, օրինակ՝ նույն մեղրի արտահանման հետ կապված։ Չեմ ուզում, որ մի քանի դասագիրք ու քարտեզ ուղարկելով, մի քանի կիլո մեղր գնելով մեր պարտքը կատարված համարենք։

Սա շատ լավ առիթ է ազատագրված տարածքում լուրջ ու երկարաժամկետ աշխատանք սկսելու համար։

Հավաքվենք, քննարկենք։ «Ժառանգի» գրասենյակը, իմ կարծիքով, շատ հարմար տեղ է այդ ամենի համար։

Հ.Գ. Ասածս որևէ կերպ չի հակասում այն բանին, որ հիմա պետք է գրքեր ու քարտեզներ ուղարկել։ Ուղղակի եկեք հեռու էլ մտածենք։

գործողություն, հայք, ազատագրված տարածք, արցախ

Previous post Next post
Up