Արդեն մի քանի օր է, ինչ հայկական օրագրերում ու ֆորումներում «նորն ընդդեմ հնի» թեմայով քննարկումների հերթական ալիք է բարձրացել, որն ինձ էլ անտարբեր չթողեց, չնայած սովորաբար փորձում եմ զերծ մնալ նման թեմաներից։
Սկսվեց OpenArmenia ֆորումում անլուրջ մի խոսակցությունից, որը շուտով վերածվեց կատաղի վիճաբանության։ Հասավ նրան, որ Մոսկվայից մի հայ աղջիկ լրիվ լուրջ պնդում էր, որ անալ սեքսը դա ՆՈՐՄԱ է, իսկ այս «պարզ ճշմարտությունը» չընդունողները՝ հետամնաց են։ Մոտավորապես այսպես։ Չգիտեմ, գուցե եւ իր գերզարգացած շրջապատում իսկապես նորմա է, ինձ որ բավականին ջղայնացրեց. նույնիսկ անպատվեցի։ Ապշած եմ. այդ աղջկա համախոհներ էլ ի հայտ եկան։ Հղումը չեմ տալիս, քանի որ մոդերատորները ջնջել են։
Այդ պատճառով որպես սկզբնակետ առաջարկում եմ
kornelij-ի՝ «գիտական առաջընթացի» վերջին հաջողությանը նվիրված գրառումը.
Овца стала человеком на одну шестую։ Սա լավ մեկնաբանեց
lycaeus-ը, որն այդ նորությունը
իր օրագրում տվեց շատ արտահայտիչ խորագրով, այն է don't fuck with nature։ Իսկապես, ինչքան էլ փորձես բնությանը խաբել, միեւնույն է վերջում խաբված դու ես մնում։
Վերը նշված առաջընթացի թեմայի հետ շատ համահունչ է մեկ այլ թեմա, որը սկսեց Մոնոն.
Нам помогут искоренить традиции։ Թեմայում պատմվում է այն մասին, որ Երեւանում ելույթ ունեցած Սոցինտեռնի նախագահ Պիա Լոկատելլին խոստացել է մեզ օգնել արմատախիլ անել մեր ավանդույթները, տեսեք-տեսեք, շատ հետամնաց են ու արխայիկ... Այս նորությունը խանդավառություն առաջացրեց ֆորումի «եւրոտենչ ու առաջավոր» որոշ երիտասարդների մոտ։ Պարզվեց հայության զարգացումը խափանող ամենամեծ խոչընդոտը «կարմիր խնձորն» է... Ես էլ կրքոտ մեկնաբանություններ արեցի, ինչի համար սակայն չեմ զղջում։
Թեմայի
լավագույն մեկնաբանությունը իմ կարծիքով մասնագիտությամբ ազգագրագետ ու լեզվաբան Արծվինն է.
Ի վերջո, պահել ավանդույթը, թե չպահել ամեն մարդու խիստ անձնական գործն ա, բայց մարդկային հասարակությունը առանց ավանդույթի ու սովորույթների չի կարող գոյատևել։ Ցանկացած ավանդույթ արմատախիլ անելու համար, այն պետք է փոխարինվի ուրիշով՝ նորով։ Անշուշտ էդ նորը կարող ա իր մեջ ներառել որոշ տարեր հնից։, բայց մեկնաբանությամբ այն գրեթե ամբողջովին նոր ա։ Ազգագրության այբուբենի մասը կազմող Էս սկզբունքն են օգտագործել բոլոր կրոնները, ներառյալ նաև կոմունիզմը, որը, ասենք, Նոր Տարով փոխարինեց Սուրբ Ծնունդը, նույն կերպ վարվեց նաև քրիստոնեությունը հեթանոսական ավանդույթների նկատմամբ։
Հիմա մեզ բոլորիս նույնիսկ ենթագիտակցական մակարդակում ուղղակի ստիպում են հավատալ, որ մեր երկրի ու ազգի ապագան միմիայն սերվիսի երկիրն ա՝ միայն հյուրանոցների, ռեստորանների, գիշերային ակումբների, մատուցողների ու ստրիպտիզ պարողների երկիրը...
Ու էս ճանապարհին հայկական ավանդական սովորույթն ու աշխարհայացքի բաղկացուցիչները, որոնք էսօր իրենց մեջ ներառում են թե՛ քրիստոնեական, թե՛ նախաքրիստոնեական և թե՛ որոշակի կոմունիստական կամ կոմունիստածին տարրեր (վերջինիս մեջ բացասականներից՝ գողականությունը, դրականներից՝ փողի հանդեպ անտարբեր վերաբերմունքը ) ամենամեծ խոչընդոտներից մեկն ա։
Կոպիտ ասած՝ «կույսերով լիքը սերվիսի երկիր» կայացնելն անհնար ա։
Քավ լիցի, ես չեմ պնդում, որ էսօրվա հայերն իրենց ավանդույթներով ու սովորույթներով իդեալական ժողովուրդ են։ Բայց, ի՞նչ ա առաջարկվում որպես էդ ավանդույթի այլընտրանք։
Ինքը՝ գողականությունը էությամբ արգահատելի երևույթ ա, բայց դրա փոխարեն առաջարկվում ա ոչ թե համեստ ու միևնույն ժամանակ հպարտ մարդու կերպարը, այլ ոչ պակաս արգահատելի ծառայամտությունը՝ գողականը փոխարինվում ա ճորտով, կույսը՝ պոռնիկով, բանվորը՝ աֆիցանտով, ուսուցիչը՝ շոու-մենով, մտավորականը՝ պալատական ծաղրածուով, հոգևորականը՝ «թաղում անողով», Սուրբ Ծնունդը՝ «Նոր Տարվա խոզի բդով», Սբ. Սարգսի տոնը՝ «ՎալենԾինԱ-յով», Մեծ Պահքը՝ «ձիետայով», Վարդավառը՝ «գռեհիկ ջուր ցփնոցիով»...
Համոզված եմ, որ էս «առաջադիմությունը» չի, որ պակասում ա մեր բոլորի երազած Երկրին ու Հային։
Այս թեմայից մեկ այլ թեմա բխեց, ուր Մոնոն շատ լավ հարց տվեց. ի՞նչ տվեց Եւրոպային ավանդույթներից հրաժարվելը.
Через 10 лет количество бесплодных европейцев удвоиться։ Ախր ասում են, չէ, don't fuck with nature։
Փաստորեն իր իսկ «խելքից» կործանման հասած այս հասարակությունը իր հիվանդագին հոգեբանությունը փաթաթում է մեր վզին ու գովերգում որպես զարգացման միակ արժանի տարբերակ։ Իր պահվածքը նման է ՍՊԻԴ-ից մեռնող, արդեն խելքը թրցրած մի հիվանդի, որի մեջ մնացած միակ զգացմունքը կույր ատելությունն է իրեն շրջապատող առողջ մարդկանց նկատմամբ։ Եւ այդ հիվանդը դեռ համառորեն փորձում է իր «կայֆն առնել» ու ինչքան հաջողվի շատ առողջ մարդկանց վարակել։
Քսան տարի էկրաններից, ԶԼՄ-ներից ու ճոխ փայլուն ամսագրերից մեր գլխին թափվող իբր ազատական քարոզչության լաչառ կակաֆոնիան սպանում է ինքնուրույն ու սթափ մտածելու կարողությունն իսկ։ Եկեք մի պարզ հարց տանք ինքներս մեզ. «Բա սրա վերջը՞։ Այս խնջույքի հաշիվը ո՞վ է փակելու։»
P.S. Իսկ ոգով ու խելքով առողջներին առաջարկում եմ ուշադրություն դարձնել նորաբաց
xoxek համայնքին։