Armenian Music Archive / Հայկական երաժշտության արխիվ

Mar 11, 2007 05:00

ԱՄՆ հայերի քաղաքային ֆոլկլորի հոյակապ մի օրինակ. Նյու-Յորք, Բոստոն... (mp3, 2MB). Եւս մի քանի նմանատիպ երգ կարելի է գտնել Հայ երաժշտության արխիվ կայքում.

ԼՐԱՑՈՒՄ. "Հոյակապ օրինակ" ասելով ի նկատի ունեմ նյութի հետաքրքրությունը, այլ ոչ թե խոսքի կամ երաժշտության գեղարվեստական արժանիքները։

A great example of the US Armenians’ urban folklore: New Read more... )

folklore, երաժշտություն, armenian diaspora, mp3, սփյուռք, բանահյուսություն, հայկական, music

Leave a comment

Comments 4

Լայվ ին քօնսըրտ աֆտյըռ դյուը՜լ սիտիզենշիպ օղլի՜ (հազար hjvm18k March 11 2007, 02:11:43 UTC
Կարեն ջան, սրանից մի քանի օր առաջ նորթ հոլիվուդում էի, որտեղ փողոցում մի մեքենա էր անցնում, որի վարորդը բարձրանճաշակ թրքական երաժշտության նվնվաձայն տոնայնությունների ներքո երբեմնի հայ, իսկ հիմա ամերիկահայ կոչվող ճղլղան տղամարդու դեմքով մի անձնավորություն էր։ Նույնիսկ մի աֆրիկյան ամերիկացի էլ թարս էր նայում այդ վարքին։

Ես ինքս արեւելքի երաժշտության, եւ ընդհանրապես ցանկացած տեսակի երաժշտության սիրահար եմ։ Բայց երբ հայոց լեզվով կատարված կարիկատուրաներ են հրամցնում, այն անվանելով հայկական գործ, ուղղակի ուզում եմ աշխատանքս փոխել եւ դառնալ երաժիշտ։ Զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ։ Գենետիկ մուտացիաից է, թե խփնված գենետիկ համակարգի տարորինակ զգայարանների փոխհարաբերությունների՞ց. չգիտեմ։

Reply

«Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...» ahousekeeper March 11 2007, 02:57:49 UTC
Հակո՞բ :)

Պետք է հասկանալ, որ սա ամենայն հավանականությամբ թրքահայեր են, ու իրենցից շատերի վրա թուրքական (ավելի ճիշտ՝ մերձարեւելյան) երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել։ Նաեւ խիստ հարցական է, թե այդ "թուրքական երաժշտություն" կոչվածի մեջ հենց նույն հայերի ներդրումը ինչքան է։ Համոզված եմ, որ քիչ չէ։ Ինձ էլ այս նվնվան ոճը սարսափելի դուր չի գալիս, բայց ցանկացած դեպքում ինքը նյութը շատ հետաքրքիր է ազգագրության տեսակետից։

Reply

Re: «Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...» hjvm18k March 11 2007, 07:15:47 UTC
Այո Կարեն ջան, ես եմ։
Դե իհարկե մեկ տարածաշրջանում ապրած ժողովրդներ են, բայց իմ ապրելակերպը լրիվ տարբերվում է նրանցից։ Երեւի պապերս Ղարաբաղցի եւ Էջմիածնեցի լինելու պատճառով է, որ այդպես եմ։

Reply

Re: «Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...» ahousekeeper March 11 2007, 10:13:19 UTC
Ուրախ եմ քեզ այստեղ տեսնել։ Այո, հայության տարբեր խմբերի ապրելակերպը խիստ տարբերվում է իրարից։ Բայց չլինելով թուրքահայ կամ, օրինակ՝ լիբանանահայ այնուամենայնիվ արեւելյան մեղեդիներ շատ եմ սիրում (խոսքս ոչ այս կոնկրետ երգի մասին չէ)։

Ինչեւէ, չե՞ս ցանկանում քո օրագրի նյութերը նաեւ Կենդանի Մատյանում էլ հրատարել։ Լսարանդ բավականին կմեծանա։

Reply


Leave a comment

Up