Սովորաբար ամեն ամսվա 15-16-ի կողմերն եմ վճարում կոմունալ ծառայությունների համար։ Այս ամիս այնպես ստացվեց, որ ավելի հարմար էր վճարել նախօրոք, ամսի 12-ին։ Վճարեցի բանկային ծրագրով (քանի որ իմ «սիրելի» բանկը առձեռն կոմունալ վճարումներ չի ընդունում, միայն կայքի միջոցով), որը բավականին անհարմար է, բայց այլ ճար չկա։ Մտա բանկի կայք, նայեցի պարտքերս,
(
Read more... )
Comments 7
Թե խի են քեզ դեկտեմբերի թվերն ասել - դա էլ բացատրություններ ունի.
1. Բանկերում ու վճարման այլ տեղերում սովորաբար ամիսը մեկ անգամ ստանում են տվյալներն ու վերջ։ Այդպիսով, եթե մի տեղ մուծես, ապա կողքի բանկում չի երևալու, որ մուծել ես։ Երևալու է մենակ ասենք եթե գնաս հենց էլցանց։
2. Նույնիսկ, եթե նույն բանկում ես վճարումն անում (այսինքն՝ բանկը գիտի արդեն, որ դեկտեմբերինը վճարել ես, հունվարինն էլ դեռ չկա), փաստ չի, որ էդ պահին քեզ սպասարկող թիթիզիկն ի վիճակիա հասկանալ, որ մոնիտորի վրա գրված վերջին թիվը, դա ոչ թե քո պարտքնա, այլ նախորդ վճարումդ։
Reply
Ու ծրագրում հստակ գրած էր. «այսքան պարտք ես»։ Չնայած այդ «այսքան պարտքը» մի ամիս առաջ արդեն մուծածն էր։
«Հունվարին վճարումները պետքա անել ամսի 15-ից ոչ շուտ» - հա, բայց եթե ես ամսի 12-ին մտնում եմ ու տեսնում եմ, որ պարտք ունեմ, նորմալ ա, չէ՞, որ վճարում եմ։
Ու ստեղ լիքը հարց ա ծագում բանկի՝ մասնավորապես բանկի ծրագրավորողների (բայց ոչ միայն իրենց) պրոֆեսիոնալիզմի մասին։
Reply
Հունվարի դեպքում՝ չէ :) Առհասարակ, սենցա. սովորական ամիսներին վճարում ամսի 12-ից հետո կարաս անես, բայց էլեկտրաէներգիան պետքա ուշադիր էղնես, որովհետև իրանք մնում, մնում են, մեկ էլ ուշացած են տվյալներն ուղարկում։
Իսկ այ հունվար ամսին - վռազել պետք չի :)
Reply
Reply
Reply
Reply
Leave a comment