Հետսեպտեմբերիքսանմեկյան գրառում (մաս Ա)

Sep 24, 2012 11:37


Ասել եմ ու կասեմ. սեպտեմբերի 21-ը պիտի լինի աշխատանքային օր։ Բացի աշխատելուց լավ կլինի նաև այդ օրը հետադարձ հայացք նետել, վերլուծել անցած ճանապարհի թե´ լավը, թե´ վատը ու որոշումներ ընդունել հետագա քայլերի և ուղղությունների վերաբերյալ։

* * *

Նախ՝ լավից։ Մի կողմ դնելով ՀՀ նախագահների ու իշխող վարչակարգերի հանդեպ անձնական սիմպատիաներն ու ( Read more... )

հայք, պատերազմ, հայաստան

Leave a comment

Comments 13

hackstuff September 24 2012, 08:06:07 UTC
>2008 մարտի մեկի դեպքերը՝ հարևանների մոտ եղածների համեմատ գրեթե աննշան իրադարձություն է

Բա 1996 թ. հանրահավաքն ու արնաթաթախ պատգամավորները, բա Վանոյի տանկե՞րը: Իսկ 1999 հոկտեմբերի 27-ը՞: Հարևանները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ մեր «հերոսություններին» հասնեն:

Reply

ahousekeeper September 24 2012, 09:02:01 UTC
1996 թ. հանրահավաքն ու ԱԺ-ի "գրավումը" նույնպես մանրուք է քաղաքացիական պատերազմի կամ Սուրեթ Հուսեյնովի ապստամբության համեմատ։

> 1999 հոկտեմբերի 27-ը՞:

Հա, այդ մեկը մոռացել էի, ինչն իրականում բնորոշիչ է. համակարգային փոփոխությունների առումով էլի առանձնապես եսիմ ինչ չէր։

> Հարևանները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ մեր «հերոսություններին» հասնեն:

ԵԵՉ-իզմ detected :)

Reply


nrbakert_tashuk September 24 2012, 08:14:05 UTC
1. Վերջապես սովորել և կարողանալ ռազմանակ հաղթանակները վերածել դիվանագիտական հաղթանակների:
2. Տնտեսական աճ՝ նախ և առաջ արդյունաբերական ոլորտների , այլ ոչ թե սպասարկման ոլորտների զարգացմամբ
3. Գյուղական շրջանների զարգացում (կենսամակարդակ, հարկային ճիշտ քաղաքականություն, աջակցություն գյուղմթերքների իրացմանը՝ միջկառավարական համաձայնագրերի մակարդակով)

Reply


mar_amirchanyan September 24 2012, 08:34:35 UTC
1.արտագաղթ
2.ցածր ծնելիություն
3. խայտառակ կրթական համակարգ

Reply

silentium_x September 25 2012, 00:04:57 UTC
հա

Reply


ext_1350162 September 24 2012, 08:54:14 UTC
4. Արևմտամոլություն
5. Ազգային առաջնորդների բացակայություն

Reply


ext_345879 September 24 2012, 09:55:23 UTC
կարելի է 2 բառով ասել "կադրերի պակաս", բայց շատ լղոզված կլինի այդպես արտահայտվելը: Ներկա դրությամբ ՀՀ էլիտան բավականին "ծեր" է, կարծում եմ 60-65 տարեկան: Այդ մարդիք արդեն հասել են իրենց նպատակին՝ լինել չաղ ու բախտավոր, այդ դիրքերը զիջելու ցանկություն բնականաբար չունեն:
Իսկ նոր սերնդին շանս չի տրվում ոչ առանց ԽԾԲ-ի առաջ գնալ, ոչ հնարավորություն` լավ կրթություն ստանալու: Հետևաբար նրանք, ովքեր այլ "ալիքներով" հնարավորություն են ձեռք բերում դրսում լավ կրթություն ստանալու, հետ չեն վերադառնում, այդ թվում իրենց պարտական չզգալու պատճառով: Իսկ ովքեր դուրս գնալու հնարավորություն ու ցանկություն չունեն մնում են ոչ պրոֆեսիոնալ և ստիպված դառնում են հին սերնդի ընտրած գծի շարունակողը: Ինչը իր հերթին բերում է լճացման կամ մեղմ ասած զարգացման աճի դանդաղեցմանը:
Սա է իմ կարծիքով առաջին խնդիրը, որ պետք է անհապաղ լուծվի: Մնացած հիվանդությունները՝ կաշառակիրություն և այլն, դրանք հետևանք են կադրերի պակասի: Նորմալ կադրերի առկայության դեպքում 1 տարվա ընթացքում հիմնական խնդիրները կլուծվեն:

Reply

ext_345879 September 24 2012, 10:10:08 UTC
ավելացնեմ, որ խոսքս վերջին հարցին էր ուղղված, թե որն է ամենալուրջ խնդիրը:
Լավատեսական գնահատականների հետ լրիվ համաձայն եմ, ավելին ասեմ, առաջխաղացման առումով ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը ՀՀ կողքին կանգնել չեն կարող: Արտաքին քաղաքականությունը կարելի է գնահատել "լավ": Եթե չլինեին հայ-թուրքական սիլիբիլները կգնահատեիր "գերազանց"

Reply


Leave a comment

Up