Քոփիփեյսթ

Mar 14, 2012 13:58


Ֆեյսբուքյան մի քանի թարմ գրառումներիցս, թող այստեղ էլ լինեն.
#europe vs #asia - մեր «զարգացած» ու եվրոպամետ զանգվածն իրականում շատ հեռու է իր իսկ գովաբանած եվրոպական արժեհամակարգից։ Այն ավելի շուտ «բիրտ ասիական» դաշտի խաղացող է. նույն անհանդուրժողականությունը, նույն ատելությունը ընդդիմախոսի հանդեպ (լրիվ «բոյդ թաղեմ» մակարդակի) և, ամենակարևորը՝ ( Read more... )

երեսպաշտություն, եվրոպաքոս, կապիտան գրանտի որդիները, իրավունք, զլմ

Leave a comment

Comments 8

noni_no March 14 2012, 09:58:38 UTC
բաց եմ թողել Խաչիկ Ասրյանին, չգիտեմ էլ ով է, բայց ասեմ, որ ՀՀՇական տեսակին ես բնորոշում եմ որպես ուսյալ տականքների դաս (տականքն իհարկե ԼՏՊ-ից վերցրած տերմին էր, որ շուռ եմ տվել հենց իր տեսակը բնորոշելու համար), իրականում գրեթե նույնն է, ու այո, ավելի վտանգավոր է, քան անուս ու տգետ տականքը, որի մտքերը փորից վերև չեն գնում

Reply

ahousekeeper March 14 2012, 10:21:05 UTC
Այսօր էլ եւս մեկ «դեմոկրատ»՝ Արամ Սարգսյանը, հայտարարել է, թե եթե իր կուսակցությունը չանցնի խորհրդարան, ուրեմն հասարակությունը հիվանդ է։ Փաստորեն. «Ով մեզ ձայն չտվեց՝ հիվանդ է»։

Reply

noni_no March 14 2012, 10:35:06 UTC
բնորոշիչ բառը՝ "դեմոկրատ"

Reply


watumiaji March 14 2012, 13:57:47 UTC
Մերսի, գաղափարակից բլոգընկեր :)

Reply

ahousekeeper March 14 2012, 14:23:54 UTC
:)

Reply


nata_lya_major March 15 2012, 21:40:07 UTC
Ֆեյսբուքյան սերմերն էս ԿՄ-ի հողի վրա ծիլ չեն տալիս :)) շտապ պետք ա ԿՄ-ի բնակլիմայական պայմանները փոխել , թե չէ էսպես որ գնաց` Կմ-ում ոգևորության ու էնտուզիազմի սով կլինի

Reply


ex_norayr March 18 2012, 12:48:22 UTC
>մեր «զարգացած» ու եվրոպամետ զանգվածն իրականում շատ հեռու է իր իսկ գովաբանած եվրոպական արժեհամակարգից

ինչ հետաքրքիր է, դու «եւրոպան» օգտագործում ես որպես «զարգացած»֊ի համարժեք՞։

ես կարծում եմ, այստեղ կապ չունի արեւմտյան մշակույթը։
զարգացած մարդիկ ավելի հանդուրժող են, լինի թե արեւմուտքում թե արեւելքում։
իսկ արեւմուտքը բնավ չեմ համարում ավելի զարգացած քան արեւելքը։ նույնիսկ տեխնո ոլորտում՝ ունեմ ճապոնական խցիկ, ճապոնական օբյեկտիվներ, կորեական խելախոս(որը օգտագործվում է որպես կարգիչ), չինական ջինսեր, հենց հիմա աշխատում եմ Իրանական բորդերի վրա, որոնց վրա, ճիշտ է, տպված է «մեյդ ին Արմենիա» ։Ճ

Reply


ex_norayr March 18 2012, 12:49:57 UTC
պետրոսին հղումը շատ հավանեցի։

Reply


Leave a comment

Up