Քոփիփեյսթ

Mar 14, 2012 13:58


Ֆեյսբուքյան մի քանի թարմ գրառումներիցս, թող այստեղ էլ լինեն.
#europe vs #asia - մեր «զարգացած» ու եվրոպամետ զանգվածն իրականում շատ հեռու է իր իսկ գովաբանած եվրոպական արժեհամակարգից։ Այն ավելի շուտ «բիրտ ասիական» դաշտի խաղացող է. նույն անհանդուրժողականությունը, նույն ատելությունը ընդդիմախոսի հանդեպ (լրիվ «բոյդ թաղեմ» մակարդակի) և, ամենակարևորը՝ սեփական սխալը հրապարակայնորեն ընդունելու ու ներողություն խնդրելու կուլտուրայի իսպառ բացակայությունը։
Ցավոք... Պրոֆիլում «Լրագրող at [ավելացրեք լրատվամիջոցի անունը]» գրելը դեռ չի նշանակում, որ պրոֆիլի տերը լրագրող է։ «Իրավապաշտպանական» ՀԿ-ի անունն այցեքարտի վրա նույնպես ձեզ չի դարձնում մարդու իրավունքների պաշտպան, որովհետև այդ «իրավապաշտպան» կոչվածը ենթադրում է նաև որոշակի էթիկա, մտածելակերպ ու մոտեցումներ, որոնք իսպառ բացակայում են մեր գրանտածին իրավապաշտպանների մոտ։
Перефразируя классика: «Армянские правозащитники - бессмысленные и беспощадные».
Հիշո՞ւմ եք Պետրոս Առաջինի հրահանգը, որ ելույթ ունեցողներն առանց գրածից կարդալու խոսեն, «чтобы дурь каждого видна была»... Ֆեյսբուքը փաստորեն դարձել է հենց այդ «чтобы дурь каждого видна была»-ի իրագործելու հսկայական փորձադաշտ։

+

watumiaji-ից էլ սա. Վախեցեք գրագետ ստահակներից

Ընկերանալ Ֆշտուկ


երեսպաշտություն, եվրոպաքոս, կապիտան գրանտի որդիները, իրավունք, զլմ

Previous post Next post
Up