Վերջին սամուրայն iPhone չուներ

Feb 10, 2012 21:56


«Վերջին սամուրայը» ֆիլմը երևի դիտել եք։ Ստորև ֆիլմի եզրափակիչ ճակատամարտն է. նիզակներով ու կատանաներով զինված «հին տղերքը» ինքնասպան հեծյալ գրոհի են նետվում ընդդեմ թնդանոթների ու գնդացիների՝ շատ լավ իմանալով, որ շանս չունեն։

Ընդհանրապես, կյանքում (ու առավել հաճախ ռազմի դաշտում) լինում են պահեր, երբ մարդ պիտի ինքնապահպանման բնազդը խեղդի և արևմտյան ( Read more... )

կինո, նյութապաշտություն, youtube, գաղափարախոսություն, video, պատերազմ, ճապոնիա, հոգեբանություն

Leave a comment

Comments 9

zubian February 10 2012, 17:51:48 UTC
չի կարող, այս նյութապաշտությունը մեկ է, շուտով կանհետանա, ոնց որ երբեք էլ չի եղել

Reply


artakevn February 10 2012, 17:58:01 UTC
Առաջին հայացքից՝ չի կարող: Մյուս կողմից, ոչ մեկ հերոս չի ծնվում: Կախված իրավիճակից նյութապաշտն էլ կարող է մեռանալ այֆոն մասին: Իհարկե մինչ այդ ամեն ինչ անելով, որ այդ իրավիճակում չհայտնվի :)

Reply


mar_amirchanyan February 10 2012, 18:01:38 UTC
նայած մարդ
ընդհանրապես, ծայրահեղ իրավիճակում նոր պարզ է դառնում, թե քեզանից ինչ ես ներկայացնում

Reply

ext_1039337 February 11 2012, 08:35:37 UTC
Միակ խելքը գլխին արձագանքը:)

Reply


watumiaji February 10 2012, 18:02:34 UTC
Մասլոուի բուրգն արևելյան մշակույթում չի աշխատում:
Ընդհանրապես, բոլոր հասարակություններում, որտեղ «մահից հետո կյանք կա» այն չի աշխատում:
Խոսքն իհարկե միայն կրոնի մասին չէ, բարոյական շատ արժեքների մոտ մասլոուի բուրգը պարտության է մատնվում:

Reply


gago_berlin February 10 2012, 18:37:53 UTC
կամռադ դե էդ իմ «տեսության» գլխավոր կիրառական մասն ա չէ՞ :))

*մահից հետո կյանքին հավատացողները ոչնչացրին չհավատացողներին

*մարդկանց հավասարությանը հավատացողները մրցակցային պայքարում հաղթեցին մարդկային բնական անհավասարության վրա հիմնվողներին

*ռեսուրսների համար պայքարում սպառումը մերժողները կոչնչացնեն սպառողներին (ՇՈՒՏՈՎ` խոզի և ավանակի առակը ձեր հեռուստաէկրաններին :))

իրականությունը մերժելով ներկան հաղթահարելու ֆունկցիան ա տարբերում մարդուն հայվանից

հ.գ.
բայց դե, ոնց ցույց ա տալիս հոլովակը, մեկ-մեկ էլ չի ստացվում :)))

Reply


Leave a comment

Up