Պիտի թե չպիտի

Aug 10, 2011 01:12


Կիրակի օրը սփյուռքահայ երիտասարդներից լսեցի մի քանի անգամ. «Պետությունը պիտի պայմաններ ստեղծի, որ հայերը հայրենադարձվեն»։

Պիտի։ Բայց չի ստեղծի։ Որովհետև բյուրոկրատական համակարգն այսօր մեծ մասամբ գործում է ի շահ շատ փոքր մի խավի։ Այս համակարգին այսօր պետք չեն հայրենադարձվող երիտասարդներ և ուրիշ գլխացավանքներ։

«Եթե սպասեք մինչև ինչ-որ մեկը պայմաններ ( Read more... )

հայաստանի առեւտրական հանրապետություն, հայեր, սփյուռք

Leave a comment

Comments 30

mar_amirchanyan August 9 2011, 20:09:08 UTC
Մեր գյուղերիս մեկի լեզվով ասած. "սիրտս արսզա"
Բայց ազնվությամբ սիրտս լցվեց..
Ախար ԻՆՉԻ՞՞՞՞

Reply


silentium_x August 9 2011, 20:12:11 UTC
Եթե երկրում ամեն ինչ լինի ու բարենպաստ պայմաններ լինեն ներգաղթի համար, ինձ թվում է անգամ չինացիները կգան Հայաստան ։Ճ

Reply

ahousekeeper August 9 2011, 20:21:48 UTC
Չինացիները հիմա էլ են գալիս։

Reply

silentium_x August 9 2011, 20:42:10 UTC
փաստորեն չինացիներն ավելի հայրենասեր են Հայաստանի համար ։D

Reply


(The comment has been removed)

ahousekeeper August 9 2011, 20:21:01 UTC
Խնդրում եմ հարցդ վերաձևակերպես. [ինչի համար = հանուն ինչի] թե [ինչի համար = մեզ ինչ քյար դրանից]

Reply

(The comment has been removed)

silentium_x August 9 2011, 20:41:40 UTC
հանուն նրա, որ Եղեռնից մազապուրծ եղած իր պապերի վրեժը լուծի։ Թրքերի նպատակը մենակ հայերի ֆիզիկական ոչնչացումը չէր, այլ նաև ձուլումը, իսկ եթե նա մնա սփյուռքում մի, մաքսիմում երկու-երեք սերունդ հետո կձուլվի

Reply


ականջների ցնցումից քամի ա բարձրանում... javakhk August 9 2011, 21:57:19 UTC
Սա մաթեմատիկական հարց չի, ու այդ երկու մոմենտները իրար ալտերնատիվ չեն: Լավ պայմաններ ստեղծելը՝ իր հերթին, առանձին հայերի հայրենասիրությունը՝ իր հերթին:

Մի էսպիսի շատ հատկանշական օրինակ: Երբ վերջին տարիներին Ջավախքի հարցի արծարծման ակտիվացման հետ կապված Սահակաշվիլին սկսեց Վրաստանի վրա թափվող դոլլարային անձրեւի մի (փոոոոոքրիկ) մասը ուղղել Ջավախքի վրա (ճանապարհներ, էլեկտրականություն եւլն), ապա սա բերեց Ջավախքից հայության արտագաղթի նվազեցմանը... չնայած այն բանին, որ այս ընթացքում Թիֆլիսից հայերի հասցեին հնչող թուքումուրը շատացավ:

Մի հատ ռեպլիկ հիշեցնեմ ԼՏՊ-ի ղեկավարման տարիներից: Մարդիկ ասում էին. "Ոչ ոք չի կարող ընբռնումով մոտենալ հացի բացակայությանը":

Այսինքն՝ առանձին հայրենասեր սփյուռքահայեր էսպես թէ էնպես հա էլ կգան, բայց իրենց հայրենասիրության վրա հույսը դնելով հարցը լուծված չի կարելի համարել: Էստեղ պիտի պայմաններ ստեղծել:

Թէ չէ ամբողջ հացը իրենց առաջն են քաշե մի քանի հոգի, ու չմչմփացնելով ուտում են... Նենց են ուտում, որ ականջների ցնցումից քամի ա բարձրանում:

Reply

Re: ականջների ցնցումից քամի ա բարձրանում... ahousekeeper August 10 2011, 18:31:54 UTC
> Էստեղ պիտի պայմաններ ստեղծել:

Ո՞վ պիտի ստեղծի։

Reply

Re: ականջների ցնցումից քամի ա բարձրանում... javakhk August 10 2011, 19:19:53 UTC
ahousekeeper August 11 2011, 05:16:11 UTC
Սպասենք, մինչև աղյուսն ինքն իրեն սկսի հարցեր լուծել, հա՞։

Reply


(The comment has been removed)

ahousekeeper August 10 2011, 18:40:25 UTC
> Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը, այդ թվում վերջին քսան տարում
> արտագաղթածներից շատերը, իրականում թքած ունեն Հայաստան պետության
> ճակատագրի վրա ու երբեք հետ չեն գալու։

Կարծում եմ, այո։ Հայաստանում ապրողներից էլ շատերը, եթե ոչ մեծ մասը թքած ունեն Հայաստանի ճակատագրի վրա ու եթե հնարավորություն ունենան, կմեկնեն երկրից։

> Հայրենասիրությունից դրդված եկողներն էլ շրջվելու են ետ գնան
> եթե կազմակերպված աջակցություն չստանան։

Համաձայն չեմ։ Հայրենասերը կռվող է, այլապես նա դառնում է «ֆանատ», բայց ոչ հայրենասեր։ Ընդհանրապես, չեմ սիրում «հայրենասեր» բառը, գերադասում եմ «հայրենատեր» հասկացությունը։

Որ գրում եք «Մարդիկ պիտի զգան որ իրանք ինչ որ մի պրոցեսի մաս են», այ հենց իրենք էլ պիտի այդ գործընթացները սկսեն։ Կոպիտ ասած՝ սպասենիե ուտոպայուշիխ - դելո ռուկ սամիխ ուտոպայուշիխ։

> Այնքան հասուն ու պատասխանատու կա՞նք որ ստեղծենք նման շարժում։
Ստեղծում ենք, անում ենք։ Փոքր-փոքր, արվում է։

Reply

(The comment has been removed)

ahousekeeper August 20 2011, 06:14:42 UTC
> Ոչ բոլորն են ընդունակ պրոցես սկսելու։
> Շատերը, շատ-շատերը լիդերության,
> կազմակերպվածության կարիք ունեն։

Ու հետո՞ :) Ի՞նչ եք առաջարկում։

> Եթե ստեղծում եք, գուցե կիսվեք նրանով թե ինչ
> եք անում։ Ինձ թվում ա շատերը կուզենան օգնել։

Փորձը ցույց է տալիս, որ մեկ օգնողին հարյուր խոսացող է հասնում, որոնք գործ անելու ժամանակ չունեն, բայց կարող են շաբաթներով վիճել, թե ինչու է քո արածը սխալ։

Reply


Leave a comment

Up