Պիտի թե չպիտի

Aug 10, 2011 01:12


Կիրակի օրը սփյուռքահայ երիտասարդներից լսեցի մի քանի անգամ. «Պետությունը պիտի պայմաններ ստեղծի, որ հայերը հայրենադարձվեն»։

Պիտի։ Բայց չի ստեղծի։ Որովհետև բյուրոկրատական համակարգն այսօր մեծ մասամբ գործում է ի շահ շատ փոքր մի խավի։ Այս համակարգին այսօր պետք չեն հայրենադարձվող երիտասարդներ և ուրիշ գլխացավանքներ։

«Եթե սպասեք մինչև ինչ-որ մեկը պայմաններ ստեղծի, երբեք էլ չեք վերադառնա։ Պիտի գաք, պահանջեք, կռվեք, ինքներդ պայմաններ ստեղծեք։ Դռնից չեն թողնի, լուսամուտից մտեք։»

Կարծես թե համաձայնեցին։

Ընկերանալ Ֆշտուկ


հայաստանի առեւտրական հանրապետություն, հայեր, սփյուռք

Previous post Next post
Up