Կարեն «հմուտ տնաքանդ» Կարապետյան

Aug 11, 2011 11:00


Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ Կարեն Կարապետյանի քմահաճույքով ծնողներին հրամայվեց երեխաներին մանկապարտեզ բերել մինչև առավոտյան ժամը 08:30։ Կարապետյանի այդ հրամանը կոպիտ խախտում էր նախկինում կնքված պայմանագրերի։

Այսօր էլ Երևանում կրպակներն են քանդում, որոնց տերերից ոմանք լրիվ օրինական պայմանագրեր և թույլտվություններ ունեն։ Ընդ որում քանդում են առանց որևէ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու (դիտեք այս տեսանյութը

Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետի՝ փողոցային առևտրի դեմ «խաչակրաց արշավանքի» այս թեժ պահին էլ քաղաքի կենտրոնում հայտնվում են նոր անճոռնի կրպակներ ու դրանց տերերը որևէ խնդիր չեն ունենում։ Եթե հետաքրքիր է, կասեմ որտեղ են, գնացե´ք, ձեր աչքով տեսե´ք։

* * *

Ի դեպ, խորհուրդ «Ժառանգության» պատգամավորներին. շատ ավելի արդյունավետ կլինի օգնել կրպակների տերերին դատական հայցեր ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի։ Ու տանել մինչև վերջ, թեկուզ մինչև Եվրադատարան (ինքս շատ դեմ եմ դրան, բայց եթե մարդկանց ընտրություն չեն թողնում...)։ Տեսնեմ ինչպես է «հմուտ կառավարիչ» Կարեն Կարապետյանը տույժերի տակից դուրս գալու։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, 2011, неолиберализм, հայաստանի առեւտրական հանրապետություն, անասնապատում

Previous post Next post
Up