Վրացական խղճուկ իրարանցում Յութուբում

Jul 12, 2011 21:30



Մի քանի օր է, ինչ Youtube - ում ամենաբազմազան քննարկումների առարկա է դարձել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2-րդի հանդիպման տեսանյութը, որը գաղտնի նկարահանել էր վրացական կողմը / դե վրացական թունոտ ու նենգ քաղաքականության հերթական դրվագն է սա, հերթական սադրանքը/: Բայց վրացական կողմի բարեպաշտության քողի տակ թաքնված թշնամանքից առավել ինձ զայրացրեց մեր մի քանի մանրապճեղ ու լուսանցքային կիսահայ տարրերի մասնկացությունը հայ-վրացական քոմենթապատերազմում:  Ազգային շահի գաղափարը վաղուց անձնական շահով փոխարինած այս տխմարները միացել էին վրացական կողմի բարձրացրած վայնասունին. ու եթե վրացական կողմին դիվանագիտական պարտությունն էր ստիպել նման պահվածքի դիմել, ապա մեր տխմարները լինգվիստիկ խնդիրներ էին բարձրացնում, թե կաթողիկոսը ռուսերենին չի տիրապետում` մոռանալով , որ նա հիանալի տիրապետում է դիվանագիտությանը, որն ի շահ հայի է գործում: Ինչևէ, հերթական ապակայունացնող խաղալիքը նետված է մեր ժողովրդի մեջ և հերթական անգամ ապացուցվեց, որ հայ ժողովրդին կարելի է մասնատել ուզած պահին, ուզած ամենաչնչին գործիքով անգամ: Ո՞ւր է մեր դարավոր ազգային իմաստությունն, ով հա'յ ժողովուրդ....

հայ-վրացական, Զարուհի Դիլանյան, Իլյա, Գարեգին Բ

Previous post Next post
Up