Մարդ էլ կա, մարդ էլ...կամ Սևակյան - մարդկային երկու տիպերի բախումը հենց մեծ բանաստեղծի շիրիմի մոտ..

Jun 18, 2011 02:20


արդի ու արդիական ողբ ...

Ազգիս իմաստակներն իրենց իմաստուն են կարծում...

Դատարկապորտ ու վայրահաչ շները իրենց թաթերով գիտությունն ու դափնիներն են յուրացնում...
Տխմար ու բարոյազուրկ պոռոտախոսները հանճարեղ բաներից են խոսում...
Հանճարի անունը մրոտողներն այժմ նրա անունն են բրենդավորում,,,

Խե~ղճ Սևակս. քո շիրիմում անգամ թույլ չեն տալիս քեզ հանգիստ պառկել....Քո մահվան օրը քեզ մոտ եկած մարդկանց մեջ  հենց այն տեսակն էր հպարտորեն ցցվել, որ քո բառերով աասած`  ելնում է շալակն աշխարհի, ...այն խավարամիտ ու խավարասեր միջատները, որոնց տգիտության դեմ պայքար դարձրիր կյանքդ...Իսկ նրանք կանգնած էին ու անգամ չէին էլ կարողանում միմյանց ասածը լսել ու կես րոպեանոց դատարկ ճառից հետո շտապում էին հեռանալ / երկար ճանապարհ են եկել, ու  հյուրասիրությունը հիմա տեղին կլինի/... Հեռանալ քեզնի'ց անգամ քո մահվան 40ամյա տարելիցի օրը: Չնայած հասկանալ կարելի է` խավարը փախչում է լույսից. հանճարե'ղ Սևակ, դու պայքարում ես անգամ մահվանիցդ հետո ...
Իմ սևաչ Սևակս, ինչքան կուզեի, որ գոնե այսօր քո պայքարի դափնիները չյուրացնեին պատեհապաշտներն, ովքեր ի պաշտոնե են գալիս քեզ մոտ` այն էլ առիթից առիթ....որքան կուզեի, որ քո անունով գումար դիզած բոլոր, փուչ գրականագետներն ու ասմունքողները , որպես երախտիքի տուրք, գոնե այսօր գային  քո շիրիմին...բայց....նրանց քո անունն է պետք իբրև բրենդ` առաջ մղվելու, իսկ դու պետք չես...նրանք իրենց այնպես են պահում իրենց շինծու ու սարքովի միջոցառումների ժամանակ ասես քո գրածը չեն փոխանցում իրենց պիղծ շուրթերից, այլ իրենցը...: Մեր մշակույթի ամենամե'ծ մշակ, քեզ խոնարհվելու համար իր աթոռից չցանկացավ մի վայրկյան իջնել քո երազած անկախ պետության մշակույթի նախարարուհին անգամ....
.Սևակս...ինչքան բան է սուտ այս կյանքում, ինչքան բան սարքովի...
Այս ներկա-բացակների ու բացակա-ներկաների կողքին քո նվիրյալներն էին լռությամբ կանգնել. նրանց պաշտոնը քո սերն էր,բայց դա բավարար չէր խոսել քո մասին . խոսում են նրանք, ովքեր պիտի խոսեն` ցույց տալու համար, որ իզուր չեն դրված աթոռների վրա. անփույթ ու շտապ խոսեին ու գնային հաց ուտելու: Իսկ նրանց փողկապներից ձգված ու զգաստացած գյուղացի մանուկներն իզուր պիտի սպասեին այրերի վերադարձին, որպեսզի արտասանեին  իրենց պատրատած բանաստեղծությունները, քո' բանաստեղծությունները,....Արտասանում էին`  վհատված <<կարևոր>> հյուրերի բացակայությունից  ու մանկական միամտությամբ դեռ աչքերով շարունակ փնտրում էին քաղաքի քաղաքացիներին, բայց...

P. S.
<<Աշխարհին մաքրություն է պետք>>

Պարույր Սևակ

Previous post Next post
Up