Տեղից վերկացողը դարձել է եկեղեցասեր ու եկեղեցապաշտպան. միայն ձև...` առանց բովանդակության

Jul 24, 2011 17:57




Վերջերս անհասկանալի զուգադիպությամբ հակաեկեղեցական մի յուրատիպ արշավ է սկսվել. անխնա հալածում են հոգևոր միակ ինստիտուտը, որը մեր ազգի գոյության գրավակններից է եղել ու մնում:
Ո՞ւմ է սա ձեռնտու, ի՞նչ վայնասուն է սա...
Դե իհարկե, հենց սկսում են տրորել աղանդավորական  կառույցների պճեղը, որդիանց որդի հավաքվում է մի կուռ բազմություն, իբր ազգային նպատակներով ու սկսում ճամարտակել...  . ապազգային մի խումբ գործիքներ սկսում են ազգակառուցումից խոսել, մարդիկ, ովքեր եկեղեցու ու եկեղեցին դարերով պահած հայ հոգևորականի հանդեպ տարրական հարգանքը չունեն,  եկեղեցասիրություն են ցուցաբերում ու սրտաճմլիկ ճառեր ասում...Տգետներ, ովքեր մայրենիին լիարժեք չեն տիրապետում հանկարծ սկսում են Վեհափառի ռուսաց լեզվի իմացության մասին խոսել / իսկ Վեհափառն, ի դեպ, Մայրենիին գերազանց տիրապետելուց զատ, հրաշալի խոսում է գերմաներեն և անգլերեն լեզուներով / ՝  մոռանալով նրա ազգօգուտ դիվանագիտության մասին.../ :
Մի խոսքով,  հայտնի - անհայտ ձեռքով, արդեն մեզ ծանոթ սցենարով մի խաղ է սկսված ...Ու կեցցե~ն կեղծ գիտուններն ու հայրենասերները, կեցցե~ն պոռոտախոս եկեղեցասերները, կեցցե~ն օտարասեր ու օտարահաճ, օտարաբարք տարրերը, որոնք միշտ էլ  փորձել են պառակտել այս ազգը, ու նրանք  << չեն լռելու...>>...

Ամենայն Հայոց Կաթողիկոս, եկեղեցի, Սամվել Կարապետյան, Վեհափառ, Չենք լռելու, Գարեգին Բ

Previous post Next post
Up