Կահիրեի Ազատություն հրապարակից մինչև Երևանի Ազատության հրապարակ…

Mar 16, 2011 20:38



Աֆրիկյան իրադարձությունները, արի ու տես, դեռ ոգեշնչում են մեր ընդդիմադիր գործիչներին. մարդիկ մեկը մյուսի հետևից թատերաբեմ են բարձրանում, ոմանք` վերևի հետ չհամակերպվելով` իջնում ներքև` հացադուլի :  Բայց այն, որ  ընդդիմության հանրահավաքներն օրըստօրե ավելի մարդաշատ են դառնում, ոգևորող է . վերևները գուցե սկսեն մտածել, որ մտածել է պետք: Այդուհանդերձ ցավով ես արձանագրում, որ ժողովրդահաճո ոգուն հարազատ մնալով` ընդդիմադիրները մարդկանց սոցիալական վիճակը դարձնում են  դրոշակ: <<Ժառանգություն>> կուսակցությունն էլ այս իրավիճակում սկսեց բանեցնել մեկ այլ սցենար. Աժ -ը ամբիոնից սկսեցին կամաց - կամաց  տեղափոխվել հրապարակ, իսկ հետո տարածքը շատ հավանեց կուսակցության նախագահն ու մնաց  էնտեղ: Ասում են, թե  ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի նոր ղեկավարությանն իր  աջակցությունը հայտնելու համար, այցելել է Կահիրեի ազատության հրապարակ: Իսկ աշխարհի մեր անկյուն` Երևանի Ազատության հրապարակ, դժվար թե պետքարտուղարը հասնի: Դրա փոխարեն առաջնորդին մենակ չեն թողնում ընդդիմության մնացյալ լիդեր ներկայացուցիչները և պարբերաբար այցելում են Հովհաննսիյանին ` չնայած, որ նա չէր ցանկանում, որ որևէ մեկը միանար իրեն: Իսկ թե ինչ կլինի հետո , կերևա հետո…

Ժառանգություն, ցույց, zaruhi dilanyan

Previous post Next post
Up