Մարտի 26-ը Ֆուտբոլային է

Mar 26, 2011 12:39


Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կմեկնարկի այսօր ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեծ ուրախությամբ եմ հետևում ցանկացած միջոցառման, որի շուրջ նկատում եմ ողջ ազգի գաղափարական համախմբում: Այս հանդիպումը  քաղաքական տրամադրություններին կստիպի գոնե մի քանի ժամով իրենց տեղը զիջել մարզականին: Հայաստան անունը մարզադաշտում ու ֆուտբոլին հետևող ցանկացած հայի բերանից այսօր <<ի խորոց սրտի>> կհնչի` փոխարինելով այդ անունը ի խորոց նպատակների ու նկրտումների  հրապարակներում հնչեցնողների պոռոցներին: Մի խոսքով, այսօր ֆուտբոլային տոն է ու այս մասին վկայում է մեր քաղաքի անցուդարձը, տարբեր երկներից ժամանող հայերն ու հյուրերը, սոցիալական ցանցերում դրվող ստատուսները, քննարկումները, մարզական խանութներում ակտիվ ելումուտը: Եվ հաղթանակի սպասումն ինձ համար արդեն արդարացված է. այսօր հայը հային եղբայր է, համախոհ, գաղափարական միասնության գոլերով տապալվել են կուսակցական դարպասները, իսկ քաղաքական կիսադաշտերը տեղափոխվել են մարզադաշտ:

ֆուտբոլ, football

Previous post Next post
Up