Երբ գալիս է գարունը...

Mar 09, 2011 23:07


Գարուն է . դեռ օդում զգացվում է կնոջն ուրախացնող տոնի ծաղկահոտը: Առօրյայում  ամեն բան նույնն է, տնտեսական ու քաղաքական  թեմաներն էլ են հին, իսկ քաղաքական սցենարներն արդեն հնից էլ հին են: Ներքաղաքական կյանքը սկսում է արթնանալ իր արջաքնից ու հին ակտիվությունը` պոպուլիստական հին շեշտադրությամբ նորից հիշեցնում է, որ ընտրություններն են մոտենում. Հայաստանում բազմաթիվ մարդկանց համար ցանկացած մեծ տարածություն դառնում է թատերաբեմ` մեծ-մեծ խոստումների, անիրականանալին իրական դարձնելու ծրագրերի մասին տեղեկացնելու համար: Գարուն է, բայց հեռավոր բարեկամդ այս գարնանը վարանում է արդեն ձեռք մեկնել քեզ. ֆինանսական ճգնաժամ է...Գարուն է, ու հին մոլեգնությամբ հարևանդ շարունակում է վայնասուն բարձրացնել չունեցածը ունեցած տեսնելու համար, ու իրենց իսկ երևակայությանը զոհ գնալով կորցնում ճշմարտության մասին պատկերացումները: Իսկ հեռվում գտնվող մեծ - մեծ բարի քեռիները դեռ քանի գարուն է քնած են ու չեն տեսնում այդ ճշմարտությունը : Մի խոսքով նոր գարուն է...իսկ մտահոգություններն ու կանխատեսումները` հին...

հին ու նոր ժամանակաշրժան, Ընտրություններ, ճգնաժամ, Զարուհի Դիլանյան

Previous post Next post
Up