Դոմինոյի էֆեկտը Հայաստանում չի գործի. մենք դոմինո խաղալ չենք սիրում

Mar 02, 2011 16:27



Ժողովրդին ցույցերում ամբոխ դարձրած մի շարք գիտակներ գարնան հետ ակտիվանում են: Մարտի 3 - ին կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները <<Ժառանգություն>> կուսակցության նախաձեռնությամբ ակամա դարձան հերոսներ: Ու բոլորը` ոստիկանից մինչև վարչապետ թողեցին ժողովրդի հոգսերն ու սկսեցին զբաղվել այս ակտիվիստներով: Ի՞նչն էր այսչափ ոգևորել <<Ժառանգության>> ներկայացուցիչներին. միթե փողոցային առևտուրն արգելող օրենքը: Ի՞նչն է խորհրդարանական  նիստերը բոյկոտելու նրանց վերջին որոշման պատճառը: Ու ընդհանրապես, ընդդիմություն կոչվող այս պատեհապաշտների համար ի՞նչն է ոգեշնչման մուսա դարձել. իհարկե, ԱՄՆ - ի հստակ ուղղորդությամբ ծավալվող  Աֆրիկյան հեղափոխաշարը: Ահա թե ինչու էր Քեռի Սեմի թողած Ժառանգությունը ուզում իր ժառանգությունը թողնել խորհրդարանում ու հեռանալ: Ու այս պարագայում ուզում ես միայն ծիծաղել Զարուհի Փոստանջյանի անհագ ցանկությամբ արված դիմածռությունների վրա: Բայց Զարուհի Փոստանջյանի ծամածռություններից առավել ծիծաղելին այս ամենի շուրջ բարձրացած աղմուկն է: Բաքուն նորից իր աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշն է տեսնում, այն էլ ռուսական ակնոցով. Կովկասի գծով փորձագետ Ալեքսեյ Վլասովը նշում է, որ մի շարք չլուծված խնդիրներն ու սոցիալական հարցերը դամոկլյան սրի նման կախված են ՀՀ ղեկավարության գլխին: Նրա այս միտքը մեծ ցնծություն էր պարգևել հարևան  խնդրաշատ, ուրիշի հոգսերով ապրող, միահեծան տոտալիտար պետությանը:

Զարուհի Փոստանջյան, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Previous post Next post
Up