Հոսանքին հակառակ լողալը անիմաստ է, բայց այս դեպքում ներբողելի
Երբ Եվրամիության պետությունների արտաքին գործերի նախարարների խորհուրդը արգելեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, նրա որդիների եւ 155 բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք, չհապաղեց Բելառուսի արձագանքը. «ԵՄ որոշումը ստիպում է Բելառուսի Հանրապետությանը գնալ համապատասխան քայլերի»,-հայտարարեց երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Սավինիխը: Ու կեցցե բացահայտումների նոր շարանը : Ալեքսանդր Լուկաշենկոն Վաշինգտոն Փոստին տված իր հարցազրույցում ցույց տվեց, թե իրականում ինչ ու ինչպես է կատարվում աշխարհում: «Բելոռուսիայում ավելի քիչ չէ ժողովրդավարական ազատությունը, քան ԱՄՆ -ում, իսկ ամերիկյան ժողովրդավարությունը երկերեսանի, նույնիսկ եռերեսանի», - ասաց նա Վաշինգտոն Փոստի լրագրող Էլիզաբեթ Գրեհեմ Վեյմաուտի հետ հանդիպման ընթացքում: Ասաց ու մասնավորեցրեց իր ասելիքը ներկա աշխարհում կատարվող բոլոր գործընթացներում ԱՄՆ - ի քաղաքականության օրինակով` Իրաքից մինչև Աֆրիկա, այդ թվում 2010 թվականում Մինսկյան իրադարձություններին: «Ամերկային քիչ չի թվում սա.դուք դեռ ուզում եք Եվրոպայի կենտրոնում հեղափոխություն ստեղծել`Բելոռուսիայում, բայց մեզ հետ ավելի լավ է համագործակցել, քան մեզ հեղաշրջել»,-հավելեց նախագահը: Լուկաշենկոն միակը չէ, որ հոսանքին հակառակ է լողում, Վենեսուելայի նախագահն էլ վաղուց այդ հոսանքն է նախընտրել: Սիրում եմ երբ մարդիկ բաց ձեռքով են փորձում հարվածել մեխի սուր ծայրին.իրենց ուժի մասին է վկայում. տեսնենք հաջորդն ով է: