Հայաստանի երրորդ հանրապետության ծնունդը օծվեց հայ Կաթնաղբյուրում,թրծվեց դարերի հնոցում, սրբագործվեց հաղթանակներ բերած հերոսների մաքառումով ու արյամբ: Մարտի 5 -ին Արցախյան գոյամարտի Գողգոթայի ճանապարհն անցած երկու նվիրյալ հայերի`Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Սամվել Բաբայանի ծննդյան օրն է:Այսօր խոսում ենք եկող սերնդի հայեցի դաստիարակման մասին: Բայց հերոս նախնիների մասին միայն առիթից առիթ ենք հիշում: Ինչու: Չենք մտածում, որ մի օր այս բացթողումը ազգակործան կարող է դառնալ: Ժողովուրդներ կան, որ ոչնչից հերոս են ստեղծում ու ներարկում սերնդի արյան մեջ: Իսկ մենք ասում ենք, որ մեզ անհրաժեշտ չի, մենք արյամբ ենք ժառանգում մեր հերոսությունը: Ցավոք, կամաց- կամաց պիտի ընդունենք, որ հերոսությունը քնել է մեր երակներում: Ու արդեն բակում չես էլ հանդիպում երեխաների, որ կռիվ- կռիվ են խաղում: Մտահոգիչ է: