21-րդ դարի էգոիզմը գավառամիտ կնոջ` <<ես մեծ կընիկ եմ. ես պըտի նստեմ>> արտահայտության մեջ

Nov 02, 2011 11:00


Գազելային դրամաների շարքում առավել հետաքրքրական է գազելային էգոիզմը, որը բացառապես հայաստանյան
հիվանդություն է` էնդեմիկ իր տեսակով: Գազել մտնելն իր հերթին յուրատիպ էգոիզմ է, բայց երբ մարզից ես գալիս ու մինիմումը մեկ ժամ ճանապարհ պիտի գաս 13 տեղանոց, բայց 35 հոգով, այ դա քեզնից ուղղակի հերոսություն կպահանջի` նախ տեղ պահել, ապա տեղը պաշտպանել և վերջում  տեղ հասնելը: Առաջին քայլը հաջող կատարելուց հետո որպես <<տուշ>>`  անմիջապես հայտնվում են տատիկներ, որոնց դու անպայման տեղ կտաս..., բայց նրանք չեն սպասում քո զոհողությանը և անմիջապես նստում են` նույնիսկ քեզ վրա` մի անհասկանալի հառաչով` <<Ես մեծ կնիկ եմ, ես պըտի նստեմ>>. դե արի ու էդ մայրիկին բացատրի, որ ես մեծ կընիկ չեմ , բայց ամեն օր նույն վիճակով հոգնած, մի կերպ կիսանստած, կիսականգնած լինում եմ գազելում,իսկ ինքը մի անգամ է հայտնվել այդ վիճակում, որ ես գազելում տեղ ունենալու համար սպասում եմ վաղ աղջամուղջից =առավոտյան 6 - ից, , որ այդ տեղի համար պայքարել եմ ....իսկ նա ընդամենը նոր եկավ , ու թողած ավտոբուս կոչվածը, որն իրեն ավելի հարմար կլիներ, քանի որ դասից չի ուշանում, նախընտրեց արագընթաց գազելն ու իմ տեղը....

քաոս, գազելներ, էգոիզմ, Արարատ

Previous post Next post
Up