Իմ Առավոտը և ցրտից ծնված մտքերս

Nov 17, 2011 02:50


Զարթուցիչի ու ջեռուցիչի մասին
Ձմռան մի առավոտ էլի արթնացա /Շնորհակալ եմ, Տե'ր իմ/ ...մի կերպ` խոր ատելությամբ լցված հեռախոսի զարթուցիչի երգի հանդեպ /Մտածում էի, որ անգամ ամենասիրելի երգը կդառնա զզվելի, եթե հնչի որպես զարթուցիչ/: Ոտքով ընտելաբար փորձեցի մահճակալի տակ փնտրել հողաթափերս. գտա նախ մեկը, ապա ...երկ... .չէ' դա իմը չէր...նորից շարժեցի վերջապես գտա երկրորդ մաշիկը ...<<Կոշիկը...Ի'մն է>>` ուրախ արձագանքեցի ես իմ սիրելի ֆիլմի սիրելի հերոսին նմանակելով: Տխուր թողեցի ջերմության վերջին հույսիս` վերմակիս ծայրը: Արագ միացրի պարսկաթուրքական ծագումով մի ..մի ջեռուցիչ: Մեջքս հենեցի եռաչքանուն, ծալապատիկ նստեցի. ու ...Ու հասկացա, որ հայտնի մարդիկ իզուր չէ, որ սիրել են ծալապատիկ նստելու այս կերպը. սա արևելյան խոհափիլիսոփայության անբաժան մասնիկ է: 
Սկսեցի տրվել խոհերին...
Մտածեցի , թե ինչու և ինչպես է, որ ամեն անգամ իմ նվիրումը դառնում է փոս հենց ինձ համար, թե մարդկային էգոիզմն արդյոք արդարացվում է բնության մեջ, թե մարդը Աստծուն հավատալիս տատանվելու իրավունք ունի, թե ոչ, թե ....Թե...յ . միացրի թեյնիկն ու ուզեցի թեյել...

Թեյում եմ...
Առանց ավելորդ նախապատրաստությունների...

Հագնվում եմ...
Բաճկոնիս կոճակը պոկվելու վրա է.մատներս ցրտից սառչել են ու ես չեմ կարողնում օգնություն ցույց տալ այս անօգնականին, ով ինձ նման մի վերջին թելից է կախվել....Մի կերպ ամրացնում եմ. իսկ ինձ ով կամրացնի....

Վազում եմ կանգառ...
Վազում եմ անփույթ,ինձ հատուկ ոճով, մտքում խոսելով ինձ հետ, հարցեր տալով, որ ակամա են արթնանում`
Կգնայի պատերազմ, եթե Աստված մի արասցե սկսվեր? - պատասխանը` այո
Կզիջեի իմ դիրքերը ` հանուն ընկերոջ?-պատասխանը` այո
Կ...Չէ'   Գ ... Գազելը շարժվում է...

Գազելին հասնում եմ վերջին վայրկյանին
...Սառած մատներով բացում եմ դուռը...ու սկսվում է գազելային դրաման. տեղ հայթայթել, մի կերպ կառչել ու հասնել տեղ...Այս կարճ ընթացքում, մոռանալով տխուր տրամադրությունս, որն ինձ չի լքում իմ մանկությունից, փորձում եմ դեմքիս կեղծ ժպիտով,որ հաճախ ծամածռություն է դառնում, մարդկանց համար բացվող օրը դարձնել բարի ու ուրախ,  բայց...

շարունակելի

արթնանալ, առավոտ, Ներել, նվիրվել, անկեղծություն, :), Զարուհի, Զար

Previous post Next post
Up