Երևանյան մի փողոցի առավոտյան պատմությունը

Oct 31, 2011 21:50


Վաղ առավոտյան անփույթ քայլվածքով շտապում եմ աշխատանքի. ես մինչև իմ աշխատավայր տանող դանդաղաշարջ ավտոբուսին հանդիպելը, պիտի կտրեմ Խորենացու՝  նախկին Մարքսի փողոցն ամբողջությամբ: Այս սովորական դարձած գործողությունն ինձ անսովոր հաճույք է պատճառում. ես արթնացող փողոցի մեջ ողջ քաղաքի դեմքն եմ տեսնում. առևտրական հոգեբանություն, բևեռացված հասարակություն, աշխատանքի շտապող մարդիկ, անաշխատանք խեղճություն, որ հանգրվանում է կանգառի կամ այգու նստարաններին....
Հանկարծ մտքերի անհանգիստ շարժը ու տխուր հառաչը սթափվում է մի ծեր ակնոցակիր կնոջ ՝ «վայ Աստված , Աստված» ոչինչ չպահանջող հառաչով. նայում եմ այդ կնոջը ու զարմանում եմ , թե ինչու եմ ամեն անգամ զարմանում նրա ձայնը լսելով:Ես շարունակում եմ քայլերս ու հասնում մի խաչմերուկի որի մի մասում երբեմնի անունով մի հյուրանոց է, մյուսում այգի. այգի, որը ծառայում է յուրաքանչյուրին յուրովի՝ բնակարան, անկողին, հանդիպման վայր, մանուկների զբոսավայր....ապա նորից մի քանի շենքեր, որոնք իրենց վրա կրում են հայ ճարտարապետության երբեմնի գեղեցկությունը...ու վերջապես...երևում է այդքան սպասված Մաշտոցի պողոտայի քիթը, որտեղից ես պիտի ճանապարհվեմ....Ամեն անգամ ես սիրով եմ սպասում Խորենացու փողոցի վերջնամասին, այստեղ իմ տխուր առավոտը լվացվում է մուտքերից մեկի պատին / կամ դալան կոչվածում/ նկարված գետի մեջ.... .կապույտ մաքուր գետի մեջ, որի հակառակ երեսին՝/ սա էլ ինձ ողջունում է հետդարձի ճանապարհին / մեղմ սյուքի տակ օրորվում է բնությունը....

Հետդարձի մասին կպատմեմ հետդարձին :Ճ

Խորենացի փողոց, առավոտ, ՀՀ, բևեռացված հասարակություն, Երևան

Previous post Next post
Up