Empowering women = Empowering the Nation

Apr 19, 2011 07:48

Հայ կանանց մասին

Երեկ երեկոյան նայում էի RT - ռուս անգլերեն հեռուստատեսությունը և շատ ուրախացա երբ տեսա որ RTի թղթակից Գայանե Չիչակյանը հարցազրույց է վերցնում Ռուստաստանի Ֆինանսների նախարար Կուդրինից: RTում աշխատում է նաև մի ուրիշ Հայ կին թղթակից - Մելիքյան ազգանունով: Իհակ է իրենք հիմնականում կատարում են ՌՏ-ի ղեկավարության պատվերները, բայց այնամենայնիվ տիկին Չիչակյանին և Մելիքյանին փաստորեն կարել է լսել և տեսնել ամբողջ աշխարհում սա իսկապես ՀԶՈՐ ՈՒԺ Է: Հույսով եմ որ իրենք CNN-ի Կրիստիան Ամանպուռի կամ Բեկի Անդերսոնի նման համաշխահրաին հանբավ և ազդեցություն կկարողանան ձերք բերել:

Հայ կանայք և «բլոգերստանում» էլ են ակտիվ: Մասամբ սա իհարկ է կապված է նրա հետ, որ կանայք ավելի հաճախ են ընտրում բանասիրական մասնագիտությունները, մասամբ ել երևի նրա հետ որ կանայք մեծամասնությամբ իրոք ավելի ունակ են իրենց մտքերը գրավոր շարադրելու: Ամեն դեպքում ուրախալի է:

Կնոջ համար մայր լինելը ամենահաճելի և ամենակարևոր պարտականությունն է, բայց ո՞վ ասեց որ դրանով պետք է սահամանփակվել: Կանայք շատ դեպքերում ունակ են ավելի ճիշտ որոշումեր ընդունելու, ավելի ազնիվ են և կարող են իսկապես ինքնանվեր ծառայել ազգին: Պատահաբար չէ, որ Հայաստանում ընդիմության և կանաչների շարժման մի քանի ազդեցիկ և նվիրված գործիչները կանայք են… Ցավոք սրտի շատ դեպքերում Հայաստանում դեռ կանանց հնարավորությունները արհեստականորեն սահմանափակվում են:

Կարծում եմ, որ Հայ կանայք պետք է խաղան, և տնտեսական, և քաղաքական կյանքում շատ ավելի ակտիվ դեր: Կանանց ազատությունը քրիստոնեա Հայ ազգի մուսուլմանների նկատմանբ առավելությունն է, որ պարտադիր պետք է լավագույնս օգտագործել - Հրեաները սա լավ են հասկանում:

Հայաստանում կանանց համար պետք է ստեղծել ուսանելու, կատարելագործվելու և մասնագիտական հաջողության հասնելու համար ամենանպաստավոր պայմանները:

Հայաստանին շատ պետք են ԿԻՆ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» - գիտնականներ, գործարարներ, քաղաքականան գործիչներ, ինչու ոչ նախագահ:

PS: Սա արաջին հերթին տղամարդիք պետք է լավ հասկանան:

Aрмения, Հայաստան

Previous post Next post
Up