Apr 13, 2011 19:27
Հայերը, որպես ազգ չեն մշակում երջանկություն: Իմ լավ ընկեր իռլանդացիները, նույնպես կարող են բողոքել ճակատագրից բռնություններից, ջարդերից եւ չլուծված քաղաքական խնդիրներից, բայց ամեն իռլանդացի հիշում է,որ իրլանդացի է ընդհանուր հրճվանքի և ինչու ոչ հարբեցողության տոնը նշելուց ( Սբ Պատրիկի օրը ). Ի՞սկ մենք Հայերս: Իհարկ է ես դեմ չեմ ցեղասպանությունը հիշելու կամ դրա համար թուրքերին պատասխանատվության կանչելու համար պայքարին, պարզապես ինձ թվում է որ Հայ ազգին պետք է ավելի շատ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ:
Ետ «անտեր» ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ մասին դեռ Արիստոտելներ գրում սրանից մի 2350 տարի առաջ բայց մարդկությունը և Հայերը հատկապես դեռ լավ չեն ըմբռնում: Իհարկ է պարզ է որ Ֆիզիկական առողջությունը, ֆինանսական ապահովությունը, անվտանգությունը կարևոր են, բայց ինչպես ասում եր Կարլսոնի տղան “Не в тортах счастье...”: Ամուր ընտանիքը և սերը երջանկության նախապայմանն են, սա նույնպես իհարկ է պարզ է: Ի՞սկ բացի դրանից:
Փորձեմ թվարկել մի քանի բան որ իմ անձնական երջանկությունը ավելացնում են…
1) Սովորելը...միշտ ուսանող եմ մնալու
2) Ուրիշներին օգնելը: Անածանոթ մարդկանց մանր լավություն անելուց մարդ բավականություն է ստանում: Ծանոթներին էլ իհարկ է պետք է մեծ և փոքր լավություն անել ;-) , բայց ծանոթները կարող են և չարաշահել:
3) Վազգը: Երևանում քանի մարդ գիտե՞ք որ պարբերաբար վազում են կամ հեծանիվ են քշում, իսկ Եվրոպայում դա հասարակ մի բան է:
4) Բլոգերստանին մասնակցել է: Ես ոչ շատ կրոնասեր, ոչ շատ քաղաքական ակտիվ եմ, երբեք շատ ընկեր չեմ ունեցել և ապրում եմ արտասահմանում, բլոգերստանը օգնում է (բավականին ուրախանում եմ երբ գրածներիս hետաքրքիր մի քննարկում է լինում)
5) Ճանապարհորդելը - իհարկ է երկարատև գործուղումները ընտանիքից հեռու ձանձրացնում են, բայց 21րդ դարում մենք ունենք ամբողջ աշխարհը տեսնելու հնարավորություն և դա շատ լավ է:
Հաստատ մի քանի կարևոր բան բաց եմ թողել…ինչ ուրիշ երջանկությունը ավելացնող բան կա՞:
Հայ բախտ,
маразм,
ocтальное