Մի՛ իշխեսցես խնդրել զհանգիստ քո ի տար երկրի և յաշխարհս հեռաւորս անկանել ի խնդիր ուտելեաց...

May 12, 2012 01:56



Եւ մատուցեալ նորա առ աղբիւրն լուսոյ կենդանւոյ հարցանէ. ի՞ւ ծանեայց զճանապարհն իմ յաստիս և որպէ՞ս գիտացից զուղղութիւն շաւղաց իմոց, զի սաստկապէս ի տարակուսանաց տարուբերիմ և վարանեալ ևս եմ ի բազմութենէ սխալանաց իմոց և մեղաց ծանունց և չիք յիս յոյս ունելոյ զկարողութիւն ընդդիմամարտել ծովացելոյ անօրենութեան աշխարհիս: Պատասխանի ետ նմա լոյսն և ասէ. ի պատկեր և ի նմանութիւն իմ զքեզ արարի: Եւ եդի ի քեզ զամենայն շնորհս բարիս, որովք կարասցես ընդդիմամարտ լինել չարին և ընթադրել զամենան հարուածս մահաբերս ծփմանց այնոցիկ, ոյք գործեն զանիրաւութիւն: Զի մեծի և արժանւոյ ազգի որդիդ ես և աւադիկ զէն լուսոյ իմոյ ի խորս հոգւոյ քում և զօրութիւն հրեղէն երեսաց իմոց ի բազուկս քո և բան արարչական իմաստութեան իմոյ ի միտս քո: Եւ ասեմ ցքեզ, զի չիք ինչ յոր մխեսցես արդարութեամբ զձեռն քո և որում ձգտեսցեն միտք քո և ոչ մարթասցես հասանել: Միայն պահեա՛ սրբութեամբ զուխտ իմ և սիրեսցես զերկիր քո և պաշտեսցես զսրբութիւնս նորա: Յիշեսցես զաւանդեալն քեզ յինէն և զփառս նախնեաց քոց յարուսջի՛ր: Մի՛ իշխեսցես լքանիլ, զի աւասիկ ընդ քեզ եմ` ընդ ամենայն աւուրս կենաց քոց, և տկարասցի առ ի քէն և ոչինչ: Ի բարձանց լերանց սրբազնագունի աշխարհի քո առցես զհաստատութիւն անսասանութեան և եկից առ քեզ զօրութեամբ իմով բազմաւ: Ի լեռնէ սրբոյ իմմէ և յաղբերէ նորին կենարարէ արբցե՛ս զջուր անմահութեան և հաղորդ լինիցիս խորհրդոց ընդ դրունս յաւիտենից յանմահութիւն մտանելոյ և հրաշակերտեսցին ամենայն կազմուածք մարմնոյ քո և հոգի քո ի տեսութեան մշտնջենաւոր էութեանց բերկրեսցի: Մի՛ իշխեսցես խնդրել զհանգիստ քո ի տար երկրի և յաշխարհս հեռաւորս անկանել ի խնդիր ուտելեաց, զի ոչ կարես փախչել ի նախասահմանելոց պարտուց քոց, զորս յօրէ ծննդենէ քումմէ եդի ի վերայ քո` որպէս պարգև քաղցրագոյն և շնորհ սքանչելազարդ: Եւ որչափ հեռի փախչիցիս, այդչափ երագ հասանիցեն ի քեզ անէծք իմ, զոր քեզէն ի գլուխ քո յանմտութեանդ մեծի հրաւիրեցեր: Վասն զի արարի զքեզ լինել տէր և ոչ ծառայ և ստեղծի զքեզ ի սփռել զլոյս իմ ընդ ամենայն տիեզերս , այլ ոչ ի սփռիլ` կոխան ոտից խաժամուժ ազգաց լինելով: Եւ արդ վերստին ասեմ ցքեզ, զի չէ հնար քեզ նուազել ի մեծութենէ քումմէ և փախչիլ ի ժառանգութենէ, զոր ի սկզբանէ արարչութեան աշխարհի ետու քեզ: Վասն զի հրաշագործեցի զքեզ ի լինել լոյս ի լուսոյ իմմէ և զօրութիւն ներգործող ստեղծարար բանի կենդանութեան իմոյ: Այս է ճանապարհն քո, ընդ որ եթէ գնասցես` զսեպհական փառս ժառանգեսցես և յամենայնի յաղթող եղիցիս, և թէ ուրասցիս` ի գուբ մահու սոսկալւոյ անդարձիւ ընկեցեալ կորուսցիս:

Грабар, Метафизика, Армянский мир, Отвлеченные размышления

Previous post Next post
Up