Livejournal
Log in
Post
Friends
My journal
varujeans
իմ հայելին իմ ծննդավայրն է
Jun 22, 2012 01:23
Սակայն կարևոր է այլ բան: Այսօր, ի դեմս նոր սերնդի լուսավոր բազում ներկայացուցիչների՝ նախախնամությունը մեզ վերստին վերածնունդի և «նորոգ կենաց» զարթոնքի հրաշալի առիթ է շնորհում: Այսօր բոլորիս ապագան նրանց ձեռքերում է: Բայց նրանք անընդունակ կլինեն ճշմարիտ և կենսաշնորհ վերածնունդ արարել, եթե չհրաժարվեն ու դուրս չգան աշխարհը բովանդակազրկած սպառողապաշտ ճահճից և դրա բյուր կեղծ և իմաստախեղած մարմնավորումներից: Ճշմարիտ կյանքը, մշակույթը, ոգեղենությունը, սերը չեն կարող ժայթքել մեռած՝ բնապես և մարդկորեն անպիտանացած միջավայրից: Տղմաթավալ հոսանքներից և ժանտահոտ ճահճուտներից անհնար է բխեցնել կենարար ջրի նոր աղբյուր: Այն գտնելու համար հարկ է վերստին դիմել հայրենի հող ու ջրին և ապավինել Լեռնաշխարհի զորությանը:
Մհեր Մկրտչյանի տեսագրություններից մեկն էի վերջերս նայում: Նույն բանն էր մոտավոր ասում (տե՛ս 02:41):
Click to view
Քարվաճառ
,
ազատագրված տարածք
,
մենք
,
Մհեր Մկրտչյան
Leave a comment
Previous post
Next post
Up