Այսօր մամուլում տեղեկություն տարածվեծ այն մասին, որ գյումրեիցի վարորդը կարողացել է շահել դատական գործընթացը ընդդեմ պետական գերատեսչության: Ընդ որում սա այն դեպքում, երբ, ըստ օրենքի, վարորդը եղել է ճիշտ:
Այս դեպքը նշվում է որպես նախադեպ: Ի վերջո ոմն վարորդ հայց է ներկայացրել պետական մարմնի, և, հերիք չէ, ներկայացրել է, այլ նաև շահել է դատը: Այստեղ նույնիսկ էական չէ, թե որ մարմնի դեմ է ներկայացվել դատական հայցը, պարզապես այն, ինչ բնականոն իրավական գործընթաց է համարվում զարգացած արևմտյան երկրներում, մեզ մոտ իսկական աժիոտաժ է առաջացնում: Չէ որ Հայաստանում ընդունված է նման կարգի հարց ու պատասխանը.
“Վարորդը դատը շահեց”
“Իսկ ում էր դեմ էր դատը”
“Պետական գերատեսչության”
“Օօօօ, կեցցե վարորդը, անհավատալի է …”
Եվ միայն այս բացականչական արտահայտությունից հետո կարող են հետաքրքրվել հարցի իրավական կողմով. ինչ էր իրականում պատահել, ով էր իրական մեղավոր կողմը և այլն: Այսինքն մեզ մոտ դեռևս որևէ գերատեսչության դեմ դատական հայց ներկայացնելը իսկական սենսացիա է, էլ չենք ասում, դատը շահելը: Այնինչ շարքային եվրոպացին սա բնականոն կհամարեր: Չէ որ բոլորովին վերջերս
Սիլվիո Բեռլուսկոնիին, Իտալիայի գործող վարչապետին, կանչել էին դատարան ցուցմունքներ տալու իր հասցեին հնչող` անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին մեղադրանքներին: Եվ նա ներկայացել էր և պարզաբանումներ տվել: Խնդրեմ….
Ուստի, դեռ շատ ունենք Եվրոպային հասնելու համար, եվ խնդիրը, ուշադրություն դարձրեք, ոչ թե մեր օրենքի անկատարությունն է, այլ մեր սեփական պատկերացումները նույն այդ օրենքի մասին:
Շնորհակալություն վարորդին նման նախադեպի համար…