«Բոստան ցանեմ մաղադանոս - 2»

Feb 05, 2011 13:17

ՀՅԴ-ն ուրախացել է, որ Սերժ Սարգյսնաը Խորհրհդարանը երկպալատանի դարձնելու ծրագրեր ունի: Այդպես էլ պետք է լիներ: Մի կողմ թողնենք այս կուսակցության հայրենասիրական և ազգասիրական մղումները և հարցը դիտարկենք զուտ քաղաքական տեսանկյունից:
Վերջին շրջանում ՀՅԴ-ն քաղաքական դաշտում բավականին պասիվացել է: Հերիք չի, դարձել է ընդդիմություն, դեռ մի բան էլ առաջնային ընդդիմադիրների շարքում չէ (հետաքրքիր է, ինչքան մարդ կարող է հավաքել այս կուսակցությունը Մատենադարանի մոտ), էլ չենք խոսում այն մասին, որ հասարակության կողմից չի էլ ընկալվում որպես իրական ընդդիմություն: Հայաստանի քաղաքական դաշտը պատկերացնող յուրաքանչյուր մարդ կարող է հստակ ասել, որ ՀՅԴ-ին սպառնում է մոռացության մատնվելու և կամաց-կամաց քաղաքական դիակի վերածվելու վտանգը:



Եվ հանկարծ այս հուսալքված պահին Հրանուշ Հակոբյանը հայտարարում է, որ մտադրություն կա Խորհրդարանը դարձնել երկպալատանի, որի վերին պալատում կարող են լինել սփյուռքահայերը:   ՀՅԴ-ն անմիջապես, նոր խաղալիք նվեր ստացած մանկան նման, ուրախացավ և սկսեց աջուձախ հայտարարել, որ առաջին անգամ իրենք են հայտարարել այդ մասին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և այլն, և այլն: Սա, նախ, ՀՅԴ-ին նորից հրապարակ մտնելու և նվիրական ազգասեր գաղափարները ի ցույց դնելու , այլ կերպ ասած, իրենց մասին կրկին հիշեցնելու, հնարավորություն ընձեռեց: Երկրորդ, Սփյուռքի քաղաքական մուտքը Հայաստան միանշանակ նպաստելու է ՀՅԴ-ի քաղաքական կշռի բարձրացմանը, որը Սփյուռքի շահերի հիմնական թմբկահարողն է Հայաստանում:
Դե ինչ, ՀՅԴ-ի հրճվանքը միանգամայն հասկանալի է, ի վերջո մարդիկ հանուն Սփյուռքի դարձան ընդդիմություն: Սակայն այս բոլորը դեռ ընդամենը ծրագրեր են, և կարող են ավարտվել նույնքան անսպասելի, որքան անսպասելի ծնվեցին: 

Սփյուռք, ՀՅԴ, խորհրդարան

Previous post Next post
Up