Քաղաքապետարանը կրկին մերժել է տրամադրել Ազատության հրապարակի տարածքը ՀԱԿ-ի կողմից փետրվարին անցկացվելիք հանրահավաքի համար: Արդեն չենք զարմանում, քանի որ սա կանխատեսելի էր: Մերժման պատճառաբանությունը նույնպես չի տարբերվում իր օրիգինալությամբ. նշված օրերին այնտեղ պետք է անցկացվեն երիտասարադական միջոցառումներ:
Փաստորեն նոր քաղաքապետը այս առումով ոչնչով չի տարբերվում նախորդներից: Նրանց համար Ազատության հրապարակը վաղուց արդեն վերածվել է թույլ նյարդային կետի, կամ ավելի շուտ էրոգեն զոնայի: Բավական է մի թեթև շոշափել այդ թեման, և նրանք անմիջապես գրգռվում են և ցուցաբերում ոչ ադեկվատ վարք (օրինակ անմիջապես հիշում են, որ վաղուց երկարատև մոջոցառումներ չեն կազմակերպել հենց Ազատության հրապարակում և այլն):
Կարծում ենք ՀԱԿ-ը նույնպես շատ լավ գիտի, որ իր ցանկացած իրազեկումը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, միանշանակ մերժվելու է: Սակայն շարունակում է այդ գործելաոճը ... երևի հաճույք է ստանում ամեն անգամ այդ մասին քաղաքապետարան իրազեկելուց: Ինչպես ժողովուրդը կասեր, ՀԱԿ-ը բռնել է բոլոր քաղաքապետերի թույլ տեղը և նման կարգի պարբերաբար իրազեկումներով պարզապես նրանց նյարդերի հետ է խաղում: Զվարճալի է...