Հիմա էլ ձկնաբույծներին կպան …

Feb 03, 2011 23:16

ՀՀ Կառավությունը որոշում է ընդունել ջրաչափեր տեղադրել խորքային հորերի վրա: Այս առթիվ հիմա էլ ձկնաբույծներն են պատրաստվում դեմ գնալ Կառավարության նորամուծություններին: Չգիտես ինչ տրամաբանությամբ, ցանկացած նորամուծություն, որ իրականացվում է կառավարության կողմից, ուղղակիորեն հարվածում է հենց մանր ու միջին բիզնեսի շահերին: Եվ այսպիսի նորամուծությունները չունեն ոչ մի հիմնավորում կամ արդարացում:


Եթե ցանկացած նորամուծության նպատակը պետության շահն ու օգուտն է, ապա ինչպես կարող է պետությունը շահել, երբ ձեռնարկված միջոցառումների արդյուքնում կամաց-կամաց վերանում է միջին խավը: Չէ որ հենց միջին խավը, ասյինքն մանր և միջին տնտեսվարողներն են յուրաքանչյուր պետության կայունության ու բարգավաճման հիմքը: Արդյունքում ստացվում է պարադոքսալ իրավիճակ. Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են պետության շահի համար, արդյունքում վերածվում են վնասի հենց նույն պետռության համար: Մնում է միայն տարակուսել, միթե կառավարւոթյունը, որը կոչված է զարգացնելու պետության տնտեսությունը, չի գիտակցում սա: Ավելի շուտ շատ լավ գիտակցում է, պարզապես կատարում է որոշակի շրջանակների ծրագրերը` մանր և միջին բիզնեսը խժռելու հաշվին մեծացնել խոշոր կապիտալի առանց այն էլ ահռելի սահմանները:
Ի վերջո, հենց նույն հրապարկման մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ ըստ լուրերի նպատակ կա նաև ձկնաբուծության ոլորտը մոնոպոլիզացնել, քանի որ պարզվել է, որ հայկական ձկների Ռուսաստան արտահանումը շատ շահավետ բիզնես է:

մենաշնորհ, կառավարություն, փոքր և միջին բիզնես

Previous post Next post
Up