Aug 02, 2018 15:35
Էսօր անցնում էի մի ուրիշ՝ ընդհանուր տեղ գրած գրառումներիս վրայով, տեղ, որ մի օր էլ չեմ գտնի երևի, ու կարդալով՝ չէի մտաբերում դրանք գրելս, իսկ էս մի պատառիկը, գրված ութ տարի առաջ, սիրուն թվաց․ դնեմ էստեղ, որ փրկվի։
"Թավշյա լռութունը լայն շալով փաթաթվում է ուսերիս... կոպիտ աշխարհում: Հետո ճարահատ հեգնանք` կիսաանտարբեր, որ հանդուգն նայում է անկապ ոչ մի տեղ` կիսաժպիտ: Հետո կանցնի այդ փուլն էլ, ժպիտները կփակվեն մարդկային դեմքով ու կվերածնվեն մի օր, խաղաղ, լիարժեք` ձգվելով մինչև հորիզոն, ուր կպատռեն լազուր կապույտը, որտեղից ճիչով դուրս կճայթի թռչունների երամ, ու ծիածանն օդում կթմրի անձրևից առաջ, երբ հեռվից դանդաղ սպառնացող կորոտա երկինքն ու ամպրոպը կպայթի մաքրեմաքուր, գույները կվառվեն եռակի ուժգին, ու ես կարբենամ բուրմունքից` ամպրոպի, թարմ խոտի ու իմ տան..."
mood,
պատկերներ,
հատվածներ,
visions,
blog,
happiness