Jun 20, 2011 00:33
Էդ մԱնումենտը լրիվ ԲՈՄԺանոց ա...
Երեկոյան ժամը 9-ին էր: Պլաններ ունեի էսօրվա համար, որոնք չիրականացան...զարմանալի չի ինչու...Բայց ասածս դա չի: Զանգեցին խելառ ընկերներս, ասեցին մեր տան մոտ են ու ինձ են սպասում: Արագ հագնվեցի, դուրս եկա: Վաղուց չէինք հանդիպել ու շատ էինք կարոտել իրար: Քանի որ մեր տան մոտ առանձնապես զբոսնելու տեղ չկար, կենտրոն իջնել չուզեցինք, որոշեցինք ամենամոտիկներից մեկը` իջնենք Հաղթանակ զբոսայգի, նույն ինքը` մԱնումենտ:
Էտենց եկանք, հասանք տեղ...մասսան իհարկե ահավոր էր, չեմ ուզում ոչ մեկի նեղացնեմ, մեզ էլ մի ձևի թարս-թարս էին նայում, ուրախ մարդ երևի չէին տեսել:)
Մի խոսքով, ասածս դա էլ չի...
Քայլելով գնում էինք դեպի ՉյոՌտվի կԱլիսո ու մեեեկ էլ...Բեմի վրա հայտարարություն` մեկ ժամ մնաց մեր աննախադեպ շոու-ծրագրի ավարտին, պետք է շտապեք, եթե ուզում եք տեսնել երգիչ Փոլին Բոմժի շորերով: Իմաստը նրանում էր, որ եթե հանդիսատեսից բավական գումար հավաքեն, Փոլը կհագնվի բոմժի պես, չգիտեմ ինչի հենց բոմժի, բայց դե...Սակայն բացի նրանից մի հոգի էլ էր հավակնում բոմժ դառնալուն, դա էլ արաբական պարերի պարուհի Մարին էր: Սկզբից մտածեցի, թե ականջիս ա լսվել, պարզվեց ընկերներս էլ են լսել:
Համերգը շարունակվում էր, մենք նստեցինք մեր կարուսելը, հետո քայլեցինք դեպի հավերժ կրակի մոտ, որտեղ քաղաքի գեղեցիկ տեսարանն էր բացվում: Սկսեցինք նկարվել միասին, մեկ էլ այդ պահին հեռվից, բեմի կողմից հաղորդավարի ձայնը` մի քանի րոպե անց մենք կիմանանք, թե ով է Հայաստանի համար առաջին Բոմժը...Այդտեղ հայտարարեցին գովազդային ընդմիջում, ինչը ևս ուղղակի ցնցող էր ու հեեետո... Սիրելի հանդիսատես, այդ մասնակցի օգտին հավաքվել է 18.000 դրամ: Եվ այսպես.....Հայատանի համար առաջին բոմժ է ճանաչվում պարուհի Մարին...
Ասածս ինչ էր` Էդ մԱնումենտը լրիվ ԲՈՄԺանոց ա...:)