(no subject)

Jun 06, 2011 04:00


Փորձ #2
   Օբամաների ընտանինքը որոշել է "քփանալ" անգլիական թագավորական ընտանիքի հետ...Առաջին անգամ այդ փորձն արեց Միշել Օբաման, 2 տարի անց այն կրկնեց նրա ամուսին` նախագահ Բարակ Օբաման:
   Նրանց համար, ով չի հիշում, պատմեմ, որ դեռ 2009 թվականաին, երբ Անգլիայում հավաքվել էին առաջատար երկրների 20- յակը, Միշել Օբաման իրեն թույլ տվեց խախտել արարողակարգը և դիպչել թագուհուն: Ըստ ընդունված ավանդույթի, ոչ ոք իրավունք չունի դիպչել թագուհուն, եթե անգամ դա հնարավոր է, ապա այն դեպքում, երբ թագուհին կհագնի իր ձեռնոցը:
Հավանաբար, Ամերիկայի առաջին տիկինը դեռ չէր հասցրել ծանոթանալ արարողակարգին և բոլոր դրա չիմանալու հետևանքներին, սակայն պարտավոր էր, չէ որ մեկնում էր ոչ ավել, ոչ պակաս, թագուհու պալատ հանդիպման: Դեպքն անցավ գնաց, մարդիկ մոռացան այն, հուսալով, որ Օբամաների ընտանիքը մյուս անգամվա համար կսովորի բոլոր պարտականությունները....


Ասաժ ռուսի` նո նե տուտ- տո բիլո:)
Կնոջ սխրանքն այս անգամ կրկնեց նախագահ Օբաման, բայց այլ արարողակարգի հետ կապված:
Այս անգամ, երբ թագավորական ընտանիքը Օբամաների ընտանիքի պատվին ընթրիք էր կազմակերպել, նախագահը որոշեց կենաց ասել թագուհու համար: Երբ Օբաման վեր կացավ և սկսեց խոսել, նվագախումբը շփոթված կատարվողից, սկսեց բարձր նվագել "Աստված, պահպանիր թագուհուն" հիմնը: Նախագահը չկորցրեց իրեն և սկսեց էլ ավելի բարձր խոսել, որպիսի բոլորը լսեն իր ճառը:  Ի պատասխան կենացի թագուհին ընդամենը ժպտաց, նվագախումբը շարունակում էր կատարումը և մաիյն դրա ավարտից հետո, թագուհին բաձրացրեց իր բաժակը:

www.youtube.com/watch

Վերջում էլ, ասած ամերիկացու` նո քոմմենթ :)
Previous post Next post
Up