Գնացի գրադարան փիլիսոփայություն պարապեմ, գիրքը բացեցի ազատության հիմնահարցի վրա, գրածից ջղայնացա, էս գրեցի ու եկա տուն։
Մեջբերում եմ առանց խմբագրելու։ Հետևաբար որոշ բաներ նեդոսկազաննի են։ Դիմեք խմբագրությանը։
Ազատության թեման միշտ տուպիկի է հանգեցնում։ «Օբյեկտիվ պայմանների հաշվի առնելը» հակասում է ազատության գաղափարին։
Իսկ եթե օբյեկտիվ պայմանները
(
Read more... )
Comments 9
Reply
հա
ինձ նրա հայացքները դուր են գլաիս
դրա համար էլ տակը ջնջած գրել եմ՝ անկենդան աշխարհի ոգեղենության հարցը մի կողմ դնելով եմ ասում ։)) իրականում երբ հանկարծ ասում ես, որ համոզված չես թե ինչ է զգում աթոռը, քեզ կտցրածի տեղ են դնում՝ մասնավորապես ինձ
բայց մինչև հիմա ինչ ես հանդիպել եմ ՝էկզիստենցիալիստները ասում են՝ «մարդն ազատ է իր կամքի մեջ և հետևաբար պատասխանատու է իր բոլոր արարքների հետևանքների համար, ու ոչ միայն իր, այլև շրջապատի համար է պատասխանատու, քանի որ նրա որոշումները ազդում են մյուսների որոշումների վրա»։ Մի քիչ Դոստոևսկիոտ է ստացվում՝ համընդհանուր մեղքի պահով։
Իրականում ամենապարադոքսալը այն է, որ ես երկու տեսակետների հետ էլ համաձայն եմ։ Երբեմն ինձ թվում է՝ իմուղեղը ջրիկ մի մասսա է, որը կարող է կլանել և մարսել ամեն ինչ, յուրահատուկ ունիվերսալ լուծույթ։ Բայց չգիտեմ էդ ոնց ա լինում ։D
Reply
Մեկել հիշեցի որ ազատությունը նախապայման պիտի չունենա, ինքը պիտի լինի անկախ ամեն ինչից սկսած կյանքից բավարարվածությունից և ավարտած մեր կամային ճիգերով: Չէ?
Reply
առաջին հայացքից հա, բայց եթե չլինի ինչ-որ սահման պայմանի տեսքով չի լինի նաև ազատություն, քանի որ ոնց որ ասում են որտեղ միայն աստվածն է, չկա ոչ մի աստված։ Նույնը ստեղ՝ եթե միայն ազատություն է, չկա ոչ մի ազատություն։
Reply
ի դեպ, խորհուրդ եմ տալիս նշել մեջբերումը, որովհետև ես մի պահ խառնեցի որն է քոնը որն է մեջբերումը։
Այն որ ջղայնացար, նշանակում է, դու ազատ ես։ ։Ճ
Այո, լրիվ համամիտ եմ, որ մարդը կարող է ունենալ ավելի շատ կամ ավելի քիչ ազատության պահանջ։
Այդ պատճառով, օրինակ, village-foolի մատյանը կոչվում է хроники рабства
Ու ավտորիտար սիստեմաները կամ ձգտում են դաստիարակել ծառաներ, որոնք չեն մտածում․․․ բայց այդ դեպքում նրանք ունենում են խելացի մարդկանց հետ խնդիրներ, որովհետև ուսանողներն ու գիտնականները ֆսյո-տակի մտածող են, մտավորական են, ու իրանց հաճախ էն բանից են անում։
կամ համոզում են որ քանի դեմոկրատիա ազատություն չկա, իրան ձգտել պետք չէ։ Որը կրկին հեշտ կոտրվում է, որովհետև չկա %100 առանց հանցագործությունների կյանք, բայց մենք միևնույն է ձգտելով հանցագործությունների քանակը նվազեցնում ենք։
Reply
(The comment has been removed)
սա էր միայն - (գործել գիտակցաբար սեփական շահերին համապատասխան՝ գիտակցելով և հաշվի առնելով արտաքին օբյեկտիվ պայմանները)
այն էլ տեղերը շրջած, միայն ընդհանուր մտքի սահմաններում
Իսկ օրինակ Բեռնեսը, որն իրա Ֆրեյդ ձաձայի արժանի ժառանգն էր, սակայն մի քիչ փոքր մասշտաբներով , ասում էր, որ դեմոկրատիան հա, շատ լավ ա բայց դրան անհրաժեշտ ա պրոպոգանդան, որը մարդկանց ուղեղները լվանա ուղղորդի, քանի որ բոլորը էն քո մեջբերած անուղեղ ոչխարներ են։
Ես իրա հետ համաձայն չեմ, Յունգը այս տեսակետից ավելի վեհ էր, որ դեմ էր մասսայական մարդուն և ՊՌին, սակայն Բեռնեսի այս գաղափարում մի ճիշտ բան կա՝ դեմոկրատիան ուտոպիստական ա բավականին։ Ես չեմ հավատում մարդու ոսկեդարին երջանիկ հասարակությանը, քանի որ մարդու մեջ քայքայիչ, ագրեսիվ մղումները լավ էլ արտահայտված են։ Ու այս առումով ես բնավ հումանիստական հոգեբանության ջատագով չեմ ( ... )
Reply
Ու դա է, կարծում եմ, որ դասական, արքետիպային չարն է։
Այսպիսով, չարը միշտ կլինի, հարցը նրա մեջ է, թե ում կողմից ես, չարի թե բարիի։ Այո, արքեթիփներով եմ խոսում ու հատուկ։
Քո ընտրությունն է, լինել չար, ու փորձել այլ մարդկանց հաշվին ապրել, թե լինել բարի, ու պայքարել չարի հետ։ Ընդ որում, երկուսն ել ունեն ուժեղ զենք՝ կրթություն։
Մի դեպքում, բարի կողմի դեպքում, դա իրոք կրթություն է, բարին ձգտում է ճշմարտությանը, իսկ չարը ձգտում է չճշմարտությանը։ (տես 1984)
Ու ինչքան ավելի կիրթ մարդիկ լինեն, ով գիտակցում է, որտեղ է ավարտվում իրենց ազատությունը, այնքան բարին կլինի աշխարհը։
Կրթությունը հեշտ կարելի է տարբերել ուղեղի լվացումից։
Reply
Leave a comment