Dec 10, 2010 18:05
Գնացի գրադարան փիլիսոփայություն պարապեմ, գիրքը բացեցի ազատության հիմնահարցի վրա, գրածից ջղայնացա, էս գրեցի ու եկա տուն։
Մեջբերում եմ առանց խմբագրելու։ Հետևաբար որոշ բաներ նեդոսկազաննի են։ Դիմեք խմբագրությանը։
Ազատության թեման միշտ տուպիկի է հանգեցնում։ «Օբյեկտիվ պայմանների հաշվի առնելը» հակասում է ազատության գաղափարին։
Իսկ եթե օբյեկտիվ պայմանները բացառում են ազատությունը իմ կամքի և ես, դա գիտակցելով, անում եմ այն, ինչ ինձ պարտադրում են, ու ենթադրենք՝ դա իմ շահերին օբյեկտիվորեն չի հակասում։ Հիմա ես ազա՞տ եմ։ Իրավիճակը համապատասխանում է ազատության սահմանմանը (գործել գիտակցաբար սեփական շահերին համապատասխան՝ գիտակցելով և հաշվի առնելով արտաքին օբյեկտիվ պայմանները), սակայն ցանկացած ոք այս վիճակում լինելով իրեն դժվար թե ազատ զգա։
Իմ մտահանգումներին համապատասխան ազատությունը գործունեության, վարքի, իրավիճակի կամ հատկապես անձի հատկություն է, որը կարող է արտահայտված լինի շատ կամ քիչ։ ցանկացած իրավիճակ ենթադրում է թեկուզ մինիմալ ազատություն
Հարց. երբ է այն առկա և երբ է բացակայում, ո՞նց իմանանք դա, ո՞րն է չափորոշիչը։
զգացողությո՞ւնը
Միգուցե դա լիովին սուբյեկտիվ (բուն մարդկային*) է
ինչն անազատություն է իմ համար, լոխ լավ է ուրիշի տեսանկյունից։
Միգուցե իսկապես
ազատություն ազատության զգացում=հավակնություններ/հնարավորություն
Երբ ես չունեմ հնարավորություն անել այն, ինչ ուզում եմ, այդ ժամանակ եմ զգում ինձ անազատ։ Այսինքն երբ իմ հավակնությունները ավելի մեծ են, քան հնարավորությունները
Մեկ էլ՝ ինչու են ազատությունը անպայման կապում կամքի հետ։ Եթե ես գործում եմ մեխանիկորեն կամ աֆեկտի տակ, ինձ կրկին ոչ ոք կամ ոչ մի բան չի ստիպում դա անել կամ այդպես անել։ Կհակաճառեք՝ մութ ներքին ուժերը, որոնք սակայն միշտ էլ մղում են մեզ որոշոկի ուղղությամբ՝ թեկուզ գիտակցական գործունեության ժամանակ, տակից։ Եթե մեր ողջ վարքը պայմանավորված է դաստիարակությամբ և ժառանգականությամբ իսկ դա այդպես է դուրս գալիս, ինչքան էլ ցավալի չլինի, էլ ի՞նչ կամքի ազատություն։
Մոտիվացիա է զուտ։ Եվ քանի որ իմ ընտրությունը ՄԻՇՏ մի բանով պայմանավորված է, հետևաբար կամային կոչվող ընտրությունը հակասում է ազատության գաղափարին։
* Բուն մարդկային ազատություն - կամ ավելի ճիշտ կենդանական (բուսականն էլ մեջը), քանի որ անկենդան աշխարհում ամենը շարժվում է ըստ օրենքների դրանցում հոգու առկայության հարցը և մինիկոսմոսի ասպեքտը մի կողմ դրած, իսկ օրենքի առկայությունը արդեն սահմանափակում, այլընտրանքի բացակայություն է։
Քարը չի կարող ազատ կամ անազատ լինել, քանի որ չի կարող հավակնություններ ունենալ, կամ թեկուզ զգալ այդ ազատությունը։
Պատահականությունը նույնպես ազատություն չէ, քանի որ (նախ եթե դիտարկենք դասական հայեցակետից՝ չկա կամք, ընտրություն) չի տալիս ազատության զգացում, դետերմինացված է լիովին արտաքին կամ այդպիսին ընկալվող ուժերով։
այնպես որ
համապատասխանեցրեք ձեր ցանկությունները ձեր հնարավորությունների հետ
և կլինեք ազատ
ու մնացե՛ք զգոն
իմաստասիրական,
наболело,
свобода,
think about it !,
воля