Գնացի գրադարան փիլիսոփայություն պարապեմ, գիրքը բացեցի ազատության հիմնահարցի վրա, գրածից ջղայնացա, էս գրեցի ու եկա տուն։
Մեջբերում եմ առանց խմբագրելու։ Հետևաբար որոշ բաներ նեդոսկազաննի են։ Դիմեք խմբագրությանը։
Ազատության թեման միշտ տուպիկի է հանգեցնում։ «Օբյեկտիվ պայմանների հաշվի առնելը» հակասում է ազատության գաղափարին։
Իսկ եթե օբյեկտիվ պայմանները
(
Read more... )
Ճիշտն ասած թեմայի շուրջ տեսակետդ միքիչ ակադեմիական եմ համարում, քանի որ դասական փիլիսոփայության տեսության մեջ ազատության թեման արծարծվել է հիմնականում էգզիստենցիալիստների կողմից, հենց նրանք են մեր մեջ սերմանում են "էլ ի՞նչ կամքի ազատություն": Ես էլ էի մի ժամանակ այդպես կարծում: Հետո միքիչ ավելի լայն դիտեցի խնդրին ու հասկացա որ այստեղ մի ահռելի պատմա-մշակութային ենթատեքստ կա: Այն է, որ էգզիստենցիալիզմը հիմնադրվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նոր թափ է առել երկրորդի ընթացքում Գերմանիայում և ֆրանսիայում: Էլ չեմ ասում, որ Ֆրանկլը համակենտրոնացման ճամբարում դաժան մահից մազապուրծ է եղել: Այ այն ժամանակ իրոք ազատության մասին ուրիշ կարծիք չեր էլ կարող լինել:
Ինչ կարծիքի էս տրանսպերսոնալիզմի ու Ինտեգրալ փիլիսոփայության տեսանկյունից ազատությանը դիտելուն?
Դու ասում ես "Քարը չի կարող ազատ կամ անազատ լինել, քանի որ չի կարող հավակնություններ ունենալ, կամ թեկուզ զգալ այդ ազատությունը"։ Ըստ Ուիլբերի /Ken Wilber/ կամ Գրոֆի /Stanislav Grof/ մարդը պակաս ազատ չէ քան քարը: Կներես երկար քոմենթի համար, ակտուալ էր:))
Reply
հա
ինձ նրա հայացքները դուր են գլաիս
դրա համար էլ տակը ջնջած գրել եմ՝ անկենդան աշխարհի ոգեղենության հարցը մի կողմ դնելով եմ ասում ։)) իրականում երբ հանկարծ ասում ես, որ համոզված չես թե ինչ է զգում աթոռը, քեզ կտցրածի տեղ են դնում՝ մասնավորապես ինձ
բայց մինչև հիմա ինչ ես հանդիպել եմ ՝էկզիստենցիալիստները ասում են՝ «մարդն ազատ է իր կամքի մեջ և հետևաբար պատասխանատու է իր բոլոր արարքների հետևանքների համար, ու ոչ միայն իր, այլև շրջապատի համար է պատասխանատու, քանի որ նրա որոշումները ազդում են մյուսների որոշումների վրա»։ Մի քիչ Դոստոևսկիոտ է ստացվում՝ համընդհանուր մեղքի պահով։
Իրականում ամենապարադոքսալը այն է, որ ես երկու տեսակետների հետ էլ համաձայն եմ։ Երբեմն ինձ թվում է՝ իմուղեղը ջրիկ մի մասսա է, որը կարող է կլանել և մարսել ամեն ինչ, յուրահատուկ ունիվերսալ լուծույթ։ Բայց չգիտեմ էդ ոնց ա լինում ։D
Reply
Մեկել հիշեցի որ ազատությունը նախապայման պիտի չունենա, ինքը պիտի լինի անկախ ամեն ինչից սկսած կյանքից բավարարվածությունից և ավարտած մեր կամային ճիգերով: Չէ?
Reply
առաջին հայացքից հա, բայց եթե չլինի ինչ-որ սահման պայմանի տեսքով չի լինի նաև ազատություն, քանի որ ոնց որ ասում են որտեղ միայն աստվածն է, չկա ոչ մի աստված։ Նույնը ստեղ՝ եթե միայն ազատություն է, չկա ոչ մի ազատություն։
Reply
Leave a comment