Aug 16, 2011 18:19
սերը իմ կարծիքով Ֆրանկլն ա շատ ճիշտ ձևակերպել՝ դա սիրած մարդու պոտենցիալ հնարավորությունները տեսնելն ու զգալն ա, դա մարդուն ընկալելն ա այնպես, ինչպես նրան մտահաղացել ա աստված, այսիքն՝ դու ուղղակի մարդուն տեսնում ես այնպիսին ինչպիսին ինքը կա, կամ ինչպիսին որ պետք ա լիներ կամ դառնար:
դու ներառում ես նրա պատկերը, նրան քո մեջ ու դա վերաբերմունքի արժեքների իրացման միջոց ա
դու քո վերաբերմունքն ես դրսևորում այդ մարդու հանդեպ, ու արդեն մի բան ստանում ես դրանից, քո ներքինը հարստանում ա դրանից
այդ պատճառով դժբախտ կամ անպատաստխան սեր ասածը անհնար ա, քանի որ իրական սերը արդեն ձեռքբերում ա քո անձի համար, անգամ եթե անպատսխան ա
ու այդտեղ խանդի համար տեղ չի մնում, քանի որ դու իրան սիրում ես հենց էդպես առանց պահանջների, էնպիսին ինչպիսին ինքը կա
ու սեփականատիրական ձգտումներ այդտեղ չկան,
դրանք բնորոշ են հափշտակվածությանը, որը սիրուց մի մակարդակ ներքև ա
պատկերավոր ասած
էդ ժամանակ քեզ դուր են գալիս մարդու որոշ հոգեկան ու ֆիզիկական հատկանիշներ, բայց ոչ հոգևորը իրա մեջ
էդ ժամանակ ինքը քո համար ինչ-որ օբյեկտ ա, որին պատկանող ինչ-որ կողմեր դու հավանում ես, իսկ իրական սիրո ժամանակ դու շփվում ես նրա հոգևորի հետ, հենց նրա հետ
ու նակտե՞լ ես որ խանդը հիմնականում ֆիզիկականին ա վերաբերում
խանդող մարդիկ չեն մտածում, որ կարողա իրանց դիմացինը հոգևոր կյանք ունենա ու հոգևոր ոլորտում դավաճանի
որովհետև նրան իրականում ոչ թե սիրում են, այլ հրապուրված են, սիրահարված կամ ...
«Սիրահարվածությունը անհամեմատ հեռու է իրական սիրուց։ Սերը, ավելի շուտ, գոյության ձև է, ոչ այնքան ձգտում, որքան ինքնանվիրում, հարաբերություն ոչ այնքան մեկ մարդու հանդեպ, որքան ողջ աշխարհի», - ասել է Յալոմը:
այնպես որ
զգոն եղե՛ք
սիրային դեգերումներում...
ՈւԽԴՄ,
իմաստասիրական,
ասել են,
Ֆրանկլ,
Յալոմ