մի քանի տող խանդի հատկությունների մասին

Aug 16, 2011 16:40

Ասում են՝ խանդը սիրո նշան ա: Չէ մի չէ՝ սիմվոլ:

Ի՞նչ է խանդը: Երբ վատանո՞ւմ ես, երբ ուրիշը քոնին կպնում է, առնչվում դրա հետ: Քոնի՞ն:
Բայց ախր ուրիշ մարդը քոնը չէ, առարկա չէ, որ դու էլ սեփականատերը լինես: տենց բան չկա սահմանադրության մեջ :p

Ուիլյամ Ջեյմսի ասած քոնով, հա քոնն է, քո անձի մի մասն է, այստեղ էլի գալիս ենք անձի սահմանների խնդիրն, քո սոցիալականի մի մասը, բայց ոչ քո տնօրինության անձնական օգտագործման տակ:

Օրինակ՝ որտե՞ղ է սկսվում Եսը: Ոչ էն Եսը, որ հոգեբանության մեջ է օգտագործվում, անձը նկատի ունենալով, ոչ էլ հոգեվերլուծական Ես-ը, այլ էն որ օրվա մեջ մի հազար անգամ ասում ես՝ Ես, Ես, ես...
Մարմինս ե՞ս է, թե՞ դեռ չէ: Մեջի՞նը: Հոգեկա՞նը: Բայց մարմինս էլ եմ ես, սակայն ժամանակ առ ժամանակ նենց զգացողություն է լինում կարծես հանկարծակի ես ընկել դրա մեջ, այդ ողջ իրավիճակի մեջ, որի մի մասը քո մարմինն է, բայց ոչ դու, դու կողքն ես, նայում ես: Քո մարմինը, որը պատկանում է քեզ, բայց դու չես:

Միակ բանը, որի վերաբերյալ որ չենք ասում, որ ԻՄն է, Եսն է: Իմ մարմինը, իմ ձեռքը, իմ հիվանդությունը, իմ ամուսինը, մայրը, եղբայրը, քույրը, իմ համակարգիչը, իմ գրառումները: Իմ եսը, Եսը արդեն իմն է, հենց սկզբից, արմատներից, էութենապես ու չի կարող այլ Ես լինել, հետևաբար այն իմն էլ չէ եթե աստված ամենուր է, չկա ոչ մի աստված: Եսը Ես եմ ու չկա այլ բան որ դրա մեջ մտնի, քանի որ մնացածը Ես ունեմ, այլ ոչ թե կամ...

այնպես որ
զգոն եղե՛ք
խանդից երբեմն կորցնում ես սեփական Ես-դ....
...ինչպես միշտ, սակայն

իմաստասիրական, ցնդաբանություն, think about it !, Ջեյմս Ուիլյամ, բան, как-то даже страшно стало, ասել են, մետաֆիզիկոտ, наболело, բզկտե՛ն ինձ ծովահրեշները, a little fly

Previous post Next post
Up