21-րդ դարում նման տգետ կառավարություն ունենալը նոնսենս է

Jun 16, 2011 14:25

ՀՀ վարչապետ. "21-րդ դարում փակ սահմաններ ունենալը նոնսենս է"
>Վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի գործել՝ 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում, որոնք միտված էին երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատմանը:<

Ոնց հասկանում եմ էս իշխանություններն ընկալողունակության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Ինձ թվում էր, թե Թուրքիայի հետ մեղրամիսի ու դրա հետևանքներից հետո խելքի են եկել:

Խեղճ թուրքերը մեռան գոռալով, որ Հայաստանի հետ կապված իրենց նպատակները վերջին հարյուր տարում չեն փոխվել, իսկ մերոնք էլի ընկել են հայ-թուրքական մեղրամիսի մասին երազանքների գիրկը:

ՀԳ. Հայ-թուրքական հակամարտության կոնտեքստից դուրս նույնպես վարչապետի արտահայտությունը տգիտություն է, որովհետև աշխարհում բազմաթիվ են փակ սահմաններով երկրները, նույնիսկ նրա իդեալ հանդիսացող Արևմուտքում:

Գժանոց, Տգետներ, Թուրքիա, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ, Հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան

Previous post Next post
Up