Ստորև կդնեմ լուսանկարներ, որոնք պատկերում են Ախալքակը «դրսից»:
Ախալքալակը «գորոդոկից», նախկին ռուսական զորամասի տարածքից: Հետևում Աբուլ սարն է, Ջավախքի ամենաբարձր գագաթը, որին ես բարձրացել եմ, այն էլ գիշերով :)
«Գորոդոկի» ու բուն Ախալքալակի միջև ընկած է «40 աղբյուր» գետակը, որը գնում լցվում է Քուռ գետը: Նկարում այդ գետի ափին գտնվող Ախալքալակի տներն են:
Նորից Ախալքալակ:
Նախորդ նկարի դրվագը:
Ախալքալակ քաղաքին կպած Տաչվանկա բլուրն է, որի ստորոտները ախալքալակցիների սիրած քեֆի տեղն է:
Հետագայում Ախալքալակի այլ նկարներ ևս կդնեմ, բայց արդեն ոչ այդքան «ռոմանտիկ»:
Վերջում էլ առաջարկում եմ կարդալ
Վրաստան կաթողիկոսի այցի վերաբերյալ Վահե Սարգսյանի հարցազրույցը: