Թուրքը մնում է թուրք

May 20, 2011 17:43


Էս խեղճ թուրքերն ինչքան իրենց ճղեն, որ հայերը հասկանան՝ թուրքը չի փոխվել և պատրաստ է նոր Ցեղասպանության:

Տեսնես էդ ի՞նչ "վերլուծությունների" հիման վրա մի երկու տարի առաջ ողջ պետական ապարատը պրոպագանդում էր, որ թուրքերը փոխվել են ու արդեն մեր բարեկամներն են և այլն և այլն:

Կարծում եմ հայ-թուրքական մեղրամիսի շրջանում պետական մակարդակով ազգին ապակողմնորոշելու, հոգեբանական ճնշման հետևանքները դեռ հասկանալու կարիք կա (մեղավորներին պատժելու մասին չեմ ասում, որովհետև իմաստ չունի):

>Թուրքիայում երիտասարդության եւ սպորտի օրվա հետ կապված մի պլատֆորմի մասնակցած Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները  քննադատել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու այն ժամանակվա թուրքական իշխանությունների քայլերը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք գեներալը շեշտել  է, թե ներկայումս Թուրքիայում Աթաթուրքի եւ նրա ընկերների պայքարին նոր տարբերակով են ներկայացնում՝ աշխատելով այլընտրանքային պատմություն ստեղծել։

Ըշըք Քոշաները պնդել է, թե բազմաթիվ թուրք «հայրենասերներ» անտեղի պատժվել են հայերի տեղահանության ընթացքում անփույթ եւ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով։  «Ազգային փոքրամասնություններին գոհացնելու համար նրանց ներկայացուցիչներին պաշտոնների էին նշանակում՝ չպարտադրելով նրանց թուրքերենի պարտադիր օգտագործումը։ Հարմար առիթի դեպքում, այդ իրադարձությունները կարող են կրկնվել։ Մենք պետք է դաս քաղենք մեր պատմությունից»,-նշել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։<

news.am

Թուրքիա, Ցեղասպանություն, Հայ-թուրքական գաղտագողի բանակցություններ, Հայ-թուրքական հակամարտություն, Հայաստան

Previous post Next post
Up