Այպիսի բաներ

Sep 22, 2010 10:36


ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն ( Read more... )

Վրաստան, Հայաստան, Ջավախք

Leave a comment

Comments 15

(The comment has been removed)

talinci September 22 2010, 06:01:46 UTC
Մինչև վերջ կարդա :)

Reply

(The comment has been removed)

talinci September 22 2010, 06:05:23 UTC
>Առօրյա կյանքում Ջավախքի քաղաքական անցուդարձերով ապրող ջավախքցի Ազատ պապիկի պատմած երազը գրի առավ Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ` 2010թ. սեպտեմբերին:

Reply


koreolan September 22 2010, 06:01:09 UTC
///«Ջավախքի նախկին ռուսական 62-րդ ռազմաբազայի տեղում հայկական զինված ուժերի ստորաբաժնման տեղակայման մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Վրաստանի ՊՆ-ն իր այս քայլը բացատրում է հայկական բանակի հանդեպ տածած անսահման վստահությամբ և հարևանական փոխադարձ սիրով:///

Հը՞: Քվանշ: Սսիլկու վ ստուդիյու:

Reply

koreolan September 22 2010, 06:02:58 UTC
Հա լավ, կարդացի: Ախր զգում եմ, որ ինչ-որ չերեզչուրա ՃՃՃՃՃՃ

Reply

talinci September 22 2010, 06:03:44 UTC
Իրականում Հայաստանի ու Վրաստանի կողմից Թուրքիային դիմակայելու տարբերակներից մեկը այս սցենարն է

Reply

koreolan September 22 2010, 06:10:36 UTC
Իսկ վրացիները դրա մասին գիտե՞ն: Ինքդ էլ հրաշալի հասկանում ես, որ մի բան է օբյեկտիվ մարտահրավերները, մեկ այլ բան է այդ մարտահրավերների ընկալումը: Օբյեկտիվորեն Հայաստան-Վրաստան-Իրան կարող էր հրաշալի դաշինք լինել և ռազմական, և տնտեսական առումով: Պատկերացրու, որ ստացվում է Պարսից ծոցից Սև ծով միջանցք: Ու այդ ամենը առանց որևէ մեկի կենսական շահերն ու ինքնիշխանությունը վտանգելու:

Reply


mar_amirchanyan September 22 2010, 07:27:27 UTC
էս ինչ դառը կատակ էր...

Reply

talinci September 22 2010, 07:29:33 UTC
Դառը երազ, ավելի ճիշտ :)

Reply


ahousekeeper September 22 2010, 10:43:43 UTC
Երկրորդ պարբերությունից անցա միանգամից վերջին տողերին, որովհետև զգացի մի բան հաստատ էն չի... :)

Reply


javakhk September 22 2010, 13:49:18 UTC
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ՍԱԲ-ՔՈՒԱՆՇ:

Վերը գրվածի մեծ մասը կատարվելու է:

Reply


Leave a comment

Up