Այպիսի բաներ

Sep 22, 2010 10:36


ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն ( Read more... )

Վրաստան, Հայաստան, Ջավախք

Leave a comment

koreolan September 22 2010, 06:01:09 UTC
///«Ջավախքի նախկին ռուսական 62-րդ ռազմաբազայի տեղում հայկական զինված ուժերի ստորաբաժնման տեղակայման մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Վրաստանի ՊՆ-ն իր այս քայլը բացատրում է հայկական բանակի հանդեպ տածած անսահման վստահությամբ և հարևանական փոխադարձ սիրով:///

Հը՞: Քվանշ: Սսիլկու վ ստուդիյու:

Reply

koreolan September 22 2010, 06:02:58 UTC
Հա լավ, կարդացի: Ախր զգում եմ, որ ինչ-որ չերեզչուրա ՃՃՃՃՃՃ

Reply

talinci September 22 2010, 06:03:44 UTC
Իրականում Հայաստանի ու Վրաստանի կողմից Թուրքիային դիմակայելու տարբերակներից մեկը այս սցենարն է

Reply

koreolan September 22 2010, 06:10:36 UTC
Իսկ վրացիները դրա մասին գիտե՞ն: Ինքդ էլ հրաշալի հասկանում ես, որ մի բան է օբյեկտիվ մարտահրավերները, մեկ այլ բան է այդ մարտահրավերների ընկալումը: Օբյեկտիվորեն Հայաստան-Վրաստան-Իրան կարող էր հրաշալի դաշինք լինել և ռազմական, և տնտեսական առումով: Պատկերացրու, որ ստացվում է Պարսից ծոցից Սև ծով միջանցք: Ու այդ ամենը առանց որևէ մեկի կենսական շահերն ու ինքնիշխանությունը վտանգելու:

Reply

talinci September 22 2010, 06:29:38 UTC
Դժվար թե իմանան,որովհետև նրանք հիմա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքն ու միջանցքն են կառուցում, որը ժամանակի ընթացքում դուրս կմղի Վրաստանի արանքից

Reply

koreolan September 22 2010, 07:09:38 UTC
Դուրս մղելը ո՞րս է, Վահրամ ջան, Վրաստանը կուլ են տալու, պրծնեն, հետքն էլ չգտնես: Վրացիները թուրք չեն տեսել դեռ, չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն: Մի օր գլխներին վայ են տալու, բայց ուշա լինելու:

Reply

javakhk September 22 2010, 13:47:57 UTC
> նրանք հիմա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքն ու միջանցքն են կառուցում, որը ժամանակի ընթացքում դուրս կմղի Վրաստանի արանքից

+1.

Reply


Leave a comment

Up