Քիչ առաջ ինտերնետային մի քանի կայքեր տեղեկություն տարածեցին, որ վարչապետի խորհրդական, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ է զբաղվել:
Վարչապետի օգնական Արամ Անանյանը շտապեց հայտարարել, որ Տեր-Պողոսյանը վաղուց պաշտոնանկ է արվել:
Պարոն Անանյանի հայտարարությանը կարող ենք եւ չհավատալ, որովհետեւ գոնե երեկ Տեր-Պողոսյանը վարչապետի խորհրդականն էր` ըստ կառավարության պաշտոնական կայքի:
Հիմա արդեն նրա տվյալները կայքից անհետացել են: Ենթադրելի է, որ հենց այսօր էլ Տեր-Պողոսյանը պաշտոնանկ է արվել` ԶԼՄ-ների նյութերի ազդեցությունը մեղմելու նպատակով:
Տարօրինակ է, որ կառավարությունում իմացել են մանկապիղծ աշխատակցի մասին, սակայն նրան հանդուրժել են` մինչեւ այդ թեմային կանդրադառնար մամուլը:
Գուցե խորհրդականը պաշտոնանկ չարվեր, եթե չլիներ լրագրողական հետաքննությունը...