«Բարեկամներ,
Այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական
խորհրդի անդամ, “Համագործակցության համար” մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ:
Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ:
Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
Սա վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգային արձագանքն էր իր նախկին/ներկա խորհրդականի մանկապղծության փաստին:
Տարօրինակ է, որ վարչապետն իր խորհրդականի «արկածների» մասին իմանում է միայն ԶԼՄ-ների հրապարակումներից հետո՝ այն դեպքում, երբ, ըստ հավաստի տեղեկությունների, այս գործով ամիսներ շարունակ զբաղվել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Ենթադրաբար, այդ կառույցները հաշվետու չեն վարչապետին:
Իր բլոգային գրառման մեջ Տիգրան Սարգսյանը խոսում է բոլոր մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին:
Մի մեղավորը պարզ է՝ դա մանկապղծությամբ զբաղված Տեր-Պողոսյանն է: Նրա մեղքն էլ պետք է հաստատի դատարանը: Կարծում եմ՝ այդ հարցում վարչապետն իսկապես պետք է հետամուտ լինի:
Ովքե՞ր են մյուս մեղավորները:
Արդյո՞ք՝ խորհրդականի դեռահաս զոհերը կամ փաստը բարձրաձայնած լրագրողները...