Jan 31, 2011 16:22
...իշխանությանը հաջողվել է խառնաշփոթ ստեղծել ընդդիմադիր դաշտում, որին նպաստել է նաեւ ՀԱԿ-ն` իր միօրինակ եւ կանխատեսելի վարքագծով: Տիգրան Կարապետյանին հաջողվում է իր կողմը գրավել լյումպենին, որը նոր հերոս է գտել` հիասթափվելով նախորդինից: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ազգային կոչեր են անում` Կոնգրեսից «խլելով» այդ կարգախոսներին հավատացող մարդկանց: Իհարկե, ժողովուրդը շարունակում է կարծել, որ ՀԱԿ-ն է հնարավոր փոփոխությունների սիմվոլը: Բայց մարդիկ գնալով ավելի քիչ են հավատում այդ փոփոխություններին, դրանք իրականացնելու ՀԱԿ կարողությանը: «Ո՞վ է իրական ընդդիմությունը» հարցադրումը շինծու է, որովհետեւ այդ հարցի պատասխանը չի կարող որոշվել ասուլիսներում, այս կամ այն ընդդիմադիրի գրասենյակում: Միակ որոշողը` ժողովուրդն է: Ըստ իս, ընդդիմադիր դաշտում առաջինը (ոչ` միակը) ՀԱԿ-ն է: Բայց նա կորցնում է, երբ իր այդ դերակատարությունն ամրագրում է մյուս` իրական կամ ոչ իրական ընդդիմադիրներին քննադատելով, ծաղրելով կամ պիտակավորելով:
ՀԱԿ,
Տիգրան Կարապետյան,
հոդված,
neonews.am,
Ժառանգություն,
ՀՅԴ,
ընդդիմություն