Կոտ Դե Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն ձերբակալված է:
Նա ամիսներ առաջ կեղծել էր ընտրությունները եւ զենքի միջոցով պահում էր իշխանությունը:
Հիմա պատժվեց:
Ձերբակալվեց ֆրանսիացի զինվորների կողմից:
Գլոբալիզացիան իսկական փորձանք է դարձել դիկտատորների համար:
Աշխարհը սկսել է չհանդուրժել դիկտատորներին, ովքեր սովոր էին ապրել «մենք ենք, մեր սարերը» բանաձեւով՝ երկիրը համարելով իրենց ֆեոդալական տարածքը, մարդկանց դնելով հպատակի տեղ:
Ուշադիր նայեք այս ողորմելու նկարին: Գուցե նրա հայացքի մեջ տեսնեք ձեզ ծանոթ մարդկանց, անասունների, որոնց համար ժողովուրդն ընդամենը թնդանոթի միս է: