Apr 13, 2011 22:25
Չեմ հավատում, որ Հայաստանում հեղափոխություն լինի:
Իշխանության էլիտային դա պետք չի, որովհետեւ նույն պահին էդ էլիտա կոչվածը կբացահայտի իր թշվառությունը:
Ընդդիմությունը հեղափոխությանը չի հավատում, որովհետեւ հեղափոխություն չարած՝ կոմսոմոլային էլիտա է ձեւավորել:
Հասարակությունը տատանվում է, ընտրություն չի կարողնում կատարել՝ խոստացված վիրտուալ հեղափոխության եւ իշխանության առաջարկած ռեալ 5000-ի միջեւ:
Ես էլ հեղափոխությանը չեմ հավատում, որովհետեւ նոր գաղափար չեմ տեսնում: Բոլոր առաջնորդներից՝ պաշտոնավոր, թե անպաշտոն, Լենինի չթաղված խրտվիլակի հոտն է գալիս:
հեղափոխություն